Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկը արդեն մայրիկի հասակին է

loading...

Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը: Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում, որտեղ բնության գրկում կեցվածք է ընդունել իր աղջկա՝ Գաբիի հետ.



Լուսանկարը նրանց համատեղ ֆոտոշարքից է, որի հեղինակը Yerevan Art Photo-ն է: Հրապարակված նկարին կից Լուիզան գրել է.



«Աստված պահապան աշխարհի բոլոր մայրերին…»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին շնորհավորել էր Թատրոնի միջազգային օրը՝ գրելով.

«Դերասանական տաղանդն, ըստ իս, ԱՇԽԱՏԱՆՔ է։ Ոչ միայն ֆիզիկական բեմական խոսք, մարմնի վարժանք, անդադար փորձեր… Դերասանական տաղանդը սրտի և մտքի աշխատանք է։ Այն չի կարող միանգամից ի հայտ գալ։ Այն սկսվում է դպրոցական նստարանից, դեռ մանկուց քեզ շրջապատող միջավայրից ու զարգանում աննկատ ու հետզհետե։ Կուտակած փորձիդ և ամենամեծ գիտությանը (որ կոչվում է ԿՅԱՆՔ) հետևողական լինելու արդյունքում ԱՇԽԱՏԱՆՔԴ տալիս է իր պտուղները։
 Շնորհավոր տոնդ, ԹԱՏՐՈՆ»,- եզրափակել է Լուիզան:

Աղբյուր՝ Blognews.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...