Ընդամենը 5 քայլ կարիեսը կանգնեցնելու և ատամները փրկելու համար

Ներկայացնում ենք 5 քայլ՝ կարիեսը կանգնեցնելու և ատամները փրկելու համար:

1. Խուսափեք ֆիտինաթթու պարունակող մթերքների օգտագործումից

Այն պարունակում են լոբազգիները, ընկուզեղենը, սերմերը և հատիկեղենը:

Թթուն վերացնելու համար լոբազգիները, ընկուզեղենը, հատիկեղենը թրջեք ջրի և 1 ճ/գ քացախի կամ կիտրոնի թթվի լուծույթի մեջ, թողեք գիշերը մնա:

2. Սննդանյութերով հարուստ մթերքներ օգտագործեք

Դա կօգնի կանխել կամ բուժել կարիեսը: Պետք է ուտեք կանաչ տերևավոր բանջարեղեն և օգտակար ճարպեր՝ ձիթապտղի յուղ, կոկոսի յուղ, ավոկադո և այլն:

3. Ավելի քիչ քաղցր կերեք

4. Ողողում յուղով

Բերանը մոտ 20 րոպե լվացեք 1 ճ/գ հում օրգանական կոկոսի յուղով, հետո յուղը թքեք:

Սկսեք 5 րոպեից, պրոցեդուրան պարբերաբար արեք:

5. Ատամները հանքայնացված ատամի մածուկով մաքրեք
Պետք է ատամները մաքրեք առանց ֆտորիդների մածուկով՝ բերանի խոռոչի առողջությունը պահպանելու համար: Բայց այդ ատամի մածուկը կարող է թանկ արժենալ:

Կարող եք սեփական մածուկ պատրաստել:

Բաղադրիչները՝

  • Քառորդ թ/գ կերակրի սոդա
  • 3 ճ/գ դիատոմիտի փոշի
  • Քառորդ թ/գ բուրավետ քլորոֆիլ
  • Քառորդ թ/գ անանուխի էքստրակտ
  • Կես թ/գ հում օրգանական կոկոսի յուղ
  • 1 ճ/գ ֆիլտրացված ջուր:

Պատրաստումը՝

Խառնեք բոլոր բաղադրիչները:

Աղբյուր՝ Blognews.am