Ապրիլյան պատերազմի ամենաազդեցիկ լուսանկարները

Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ՝  լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որոնք սկսվեցին  2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը:

Առավել թեժ մարտերն  ընթացան ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։

Սահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին անտեղյակ ու քնից նոր արթնացած հասարակությունը դեռ մտածում էր, որ այս ամենը ապրիլմեկյան ուշացած «չար կատակ էր», բայց որոշակի ժամանակ անց պարզ դարձավ, որ սա ընդհանրապես կապ չուներ ապրիլմեկյան տոնի հետ… Պատերազմ էր… Պատերազմ, որի մասին ապրիլի մեկի լույս ապրիլի երկուսի գիշերը ոչ ոք չէր իմացել, քանի որ մեր հերոսները չէին թողել, որ ստահակները ներխուժեն մեր սահմաններն ու նեղություն տան մեր ազգին:

Օրը սկսվեց ամենատխուր լուրով. «12-ամյա դպրոցական է զոհվել, երկուսն էլ հիվանդանոցում են»:

Картинки по запросу ապրիլյան պատերազմ վաղինակ

Картинки по запросу ապրիլյան պատերազմ վաղինակ

Կարևոր օրեր, երբ համարյա ողջ հայ ազգը Հայաստանում, Ղարաբաղում ու արտերկրում քուն դադար չուներ՝ սպասելով ամենաթարմ տեղեկություններ սահմանից ու անհամբեր սպասելով մեր կողմից զոհերի մասին լուրերին:
Սկսվեց համազգային մոբիլիզացիան:

Ով ինչով կարողանում էր, օգնում էր, ով ինչ ուներ, փորձում էր աջակցել ու ով ինչքան հնարավորություն ուներ, բանակին էր փորձում փոխանցել: Սփյուռքը, ինչպես միշտ, պատվով կանգնեց իր երկրի կողքին. բացի գումարային օգնություններից սկսվեցին տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր:

Հասավ կարևոր պահը՝ ազատամարտիկները, թողնելով իրենց ամենօրյա գործերը, էլի հիշեցին անցյալը ու գնացին մեր հերոսների մոտ:

Картинки по запросу ապրիլյան պատերազմ

Картинки по запросу ապրիլյան պատերազմ

Հրետանավորները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավ-արևելքում

Картинки по запросу Hetq Online

Картинки по запросу քառօրյա պատերազմ

Այն, որ մեր տղերքը ապացուցեցին, որ ոչ մեկ չի կարող մեր սահմանում առաջընթաց ունենալ ու ամեն գնով կպահենք մեր սահմաններն ու մայրերին ու մեր ընտանիքներին, անժխտելի է… Ու էն փաստը, որ ազերիները հասկացան, որ մեզ հետ վախեցնելու լեզվով չեն խոսում, նույնպես անժխտելի է:

Եթե լինեմ անկեղծ, մենք տարանք բոլոր հաղթանակները բոլոր ոլորտներում՝ դիվանագիտական, սահմանագծին, մարդկային համախմբվածության…

Այս երեք ոլորտներն են, որոնցում մեր թշնամիները նույնիսկ չեն կարողանա ասել, որ մի քայլ առաջ են գնացել!!!!