Ով ես դու իրականում՝ սպասուհի՞, արքայադո՞ւստր, թագուհի՞

Ներկայացնում ենք՝ ով եք դուք իրականում՝ սպասուհի՞, արքայադո՞ւստր, թագուհի՞:

Սպասուհիները երազում են բարի փերու մասին, արքայադուստրերը՝ հրաշալի արքայազնի, թագուհիները չեն երազում, այլ գործում են:

Սպասուհիները հավատում են, որ հրաշքներ լինում են, արքայադուստրերի հետ դրանք իսկապես կատարվում են, թագուհիները դրանք իրենք են գործում:

Սպասուհիները թույլ են, բայց ուժեղ են թվում, արքայադուստրերն ուժեղ են, բայց թույլ են թվում, թագուհիներն առանց դիմակի են:

Սպասուհիները նախօրոք են գալիս, արքայադուստրերը՝ ուշացումով, թագուհիները ժամանակին են ժամանում:

Սպասուհիներն ամեն ինչում իրենց են մեղադրում, արքայադուստրերը՝ ուրիշներին, թագուհիները եզրակացություններ են անում:

Սպասուհիները չեն կարողանում հաղթել, արքայադուստրերը չեն կարողանում պարտվել, թագուհիները չեն մրցում:

Սպասուհիներով դևերը չեն հետաքրքրվում, արքայադուստրերին դևերն ուտում են, թագուհիների հետ դևերն ընկերանում են, որովհետև սպասուհիները դևերով չեն հետաքրքրվում, արքայադուստրերը նրանցից վախենում են, իսկ թագուհիները վարժեցնում են:

Սպասուհիները, նույնիսկ լավիկները, իրենց հիմարիկ են համարում, արքայադուստրերը, նույնիսկ տգեղները, իրենց գեղեցկուհի են համարում, թագուհիներն այդպես էլ ժամանակ չունեցան մի լավ նայել հայելու մեջ:

Սպասուհուն կարելի է չնկատել, արքայադստերը չի կարելի չնկատել, թագուհուն հնարավոր չէ չնկատել, երբ դա նրան պետք է:

Սպասուհիները հնազանդ են, արքայադուստրերը քմահաճ են, թագուհիները կարգապահ են:

Սպասուհիներն ուզում են գովեստ ստանալ, արքայադուստրերը՝ ուշադրություն, թագուհիները՝ փորձ:

Սպասուհիները դիմանում են նվաստացումներին, արքայադուստրերը վրեժ են լուծում դրանց համար, թագուհուն ստորացնել հնարավոր չէ:

Սպասուհիները սիրում են, արքայադուստրերը թույլ են տալիս իրենց սիրել, թագուհիները չեն մտածում՝ ով ում:

Սպասուհիներն ամեն ինչ հասկանում և հանդուրժում են, արքայադուստրերը հասկանում են միայն այն, ինչ ուզում են, թագուհիներն ամեն ինչ հասկանում են և հեռանում:

Սպասուհիները չեն կարողանում պահանջել, արքայադուստրերը չեն կարողանում սպասել, թագուհիները գիտեն, որ ամեն ինչ իր ժամանակն ունի:

Սպասուհիները չեն ուզում մեծանալ, արքայադուստրերը չեն ուզում ծերանալ, թագուհիները գիտեն, որ ամեն ինչ իր ժամանակն ունի:

Սպասուհիներն աշխարհը սև գույնով են տեսնում, արքայադուստրերը՝ վարդագույն, թագուհիները՝ սև, վարդագույն և մնացած գույներով:

Սպասուհիների հետ հեշտ է, արքայադուստրերի հետ բարդ է, թագուհիների հետ, համենայն դեպս, հետաքրքիր է:

Սպասուհի լինելը բարդ է, արքայադուստր լինելը հեշտ է, թագուհի լինելը, համենայն դեպս, իմաստ ունի:

Աղբյուր՝ Blognews.am