Յոդի ցանց. պարզ գծերի բուժիչ ազդեցությունը, որոնց մասին պետք է իմանան բոլորը

Գոյություն ունեն 20-ից ավելի հիվանդություններ, որոնց դեպքում հնարավոր է յոդի ցանցի օգնությամբ թեթևացնել մարդու վիճակը:

Յոդի ցանցի օգնությամբ հնարավոր է՝

• Բացահայտել օրգանիզմում յոդի դեֆիցիտը
• Բուժել հազը
• Հաղթահարել հարբուխն ու մրսածությունը
• Արագացնել վերքերի ապաքինումը

Ինչպես անել յոդով ցանց

o Յոդի ցանցը մարմնի վրա հարկավոր է նկարել  կոսմետիկ բամբակյա փայտիկների օգնությամբ(փայտիկներ, որոնք օգտագործվում են նաև ականջները մաքրելու համար): Ընկղմեք բամբակյա փայտիկը 5%-ոց յոդի լուծույթի մեջ ու  մարմնի վրա նկարեք հորիզոնական ու ուղղահայաց գծերով ցանց:

o Սովորաբար  յոդի ցանցի 1«բջջի» իդելական չափը կազմում է 1 սմ խորանադ:

o   Ներթափանցելով մաշկի  մկանային հյուսվածքներ ու արյունատար անոթներ, յոդը քայքայում է ախտածին միկրոօրգանիզմները՝ դարձնելով  դրանք սպիտակուցներ:

o Յոդի ցանցի  գաղտնիքը կայանում է նրանում, որ շնորհիվ  «բջիջների» որոշակի չափերի՝ բակտերիաների խմբերն իրարից անջատվում են ու արագ ոչնչանում:

o Յոդը հիանալի պայքարում է հենց այն բակտերիաների դեմ, որոնք օրգանիզմ են թափանցում մաշկի ծակոտկիների միջոցով:

Յոդով ցանց՝ օրգանիզմում յոդի պակասի դեպքում

Ըստ վիճակագրության, երկրագնիդի գրեթե յուրաքանչյուր 3-րդ մարդ տառապում է օրգանիզմում յոդի դեֆիցիտից, որն էլ և դառնում է վահանագեղձի պաթոլոգիայի  պատճառ, իսկ հղի կանաց համար կարող է դառնալ ֆիզիկական ու մտավոր թերություններով երեխաների ծննվելու պատճառ:

Որպեսզի կարողանաք հասկանալ, արդյոք օրգանիզմին մթերքներից ստացված յոդի քանակությունը բավարար է, հարկավոր  չէ անալիզ տալ, բավական է ընդամենը կատարել յոդի ցանց:

o Ցանկալի է այն  անել ազդրի ներքին  մասում: Եթե 3 ժամ հետո յոդի ցանցի հետքերը չլինեն, ապա դիմեք բժշկի ու օգտագործեք յոդի դեֆիցիտն  օրգանիզմում կարգավորող դեղամիջոցներ:

o Եթե յոդը մաշկի մեջ է ներծծվում 6-8 ժամվա ընթացքում, ապա դա նշանակում է  որ օրգանիզմում առկա է  յոդի ներթափանցման հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք հնարավոր է  կարգավորել սննդակարգում ամեն օր ձկան, ծովամթերքների, ջրիմուռի ու յոդով հարուստ այլ մթերքների օգտագործման շնորհիվ:

o Առողջ մարդկանց մոտ, ովքեր յոդի դեֆիցիտով չեն տառապում, յոդի ցանցի հետքերը անհետանում են 24 ժամ հետո:

Ինչով է օգտակար յոդի ցանցը հարբուխի ու մրսածության դեպքում

Նրանք, ովքեր ցանկանում են  արագ բուժվել մրսածությունից, կարող են օգտվել յոդի ցանցից:  Այս դեպքում հարկավոր է  բարակ գծերով յոդի ցանց անել կամ քթարմատի կամ  քթի թևերի(քթի ստորին կողմնային մասեր) վրա: Հարկավոր է  շատ զգուշորեն գործել, քանի որ դեմքի վրա, ինչպես և պարանոցի վրա բավականին մեծ է յոդից  այրվածքներ ձեռք բերելու հավանականությունը:

Յոդի ցանց կապտուկներից ազատվելու համար

Եթե կապտուկներից ազատվելը դարձել է ձեզ համար խնդիր, ապա կարող եք օգտվել յոդից, մասնավորապես յոդի ցանցից:  Սակայն այն չի կարելի օգտագործել վնասվածք ստանալուց անմիջապես հետո, այն խորհուրդ  է տրվում կատարել վնասվածք ստանալուց մեկ օր հետո: Խնդիրը կայանում է նրանում, որ անգամ  թեթև վնասվածքը ուղեկցվում է  հյուսվածքների այտուցվածությամբ, իսկ յոդի գրգռող ազդեցությունը չի նպաստի վերջինիս  ներծծմանը:
Նման դեպքերում առավել արդյունավետ է նախ վնասվածքի  հատվածի վրա ազդել կտորի մեջ փաթաթված  սառույցի կտորով, և միայն հաջորդ օրը վնասնածքը մշակել յոդով:

Յոդով ցանց հղիության  դեպքում

Այն կանանց, ովքեր պատրաստվում են մայրանալ, խորհուրդ է տրվում օգտվել յոդի ցանցից՝ օրգանիզմում յոդի դեֆիցիտը լրացնելու համար: Բացի այդ, այն կօգնի պայքարել մրսածության ախտանշանների դեմ, քանի որ հղիներին ոչ բոլոր դեղամիջոցներն են թույլատրելի: