Արա Ասոյանի մահվանը միջադեպ է նախորդել. մանրամասներ

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահվանը նախորդել է միջադեպ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, որտեղ Ասոյանը նաեւ տնօրեն էր:

Մեր տեղեկություններով, Ասոյանը դիտողություն է արել հիվանդասենյակներից մեկում հիվանդի մահճակալին նստած հիվանդի հարազատներից մեկին, վերջինս՝ երիտասարդ տարիքի մի տղամարդ, իրեն վատ է զգացել դիտողությունից, հակաճառել է Ասոյանին ու նրան դուրս հրավիրել զրույցը հիվանդասենյակից դուրս շարունակելու: Ինչից հետո էլ հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը հանկարծամահ է եղել:

Հիշեցնենք, որ Ասոյանը մահացել էր ինֆարկտից հենց աշխատավայրում՝ հիվանդանոցի ընդունարանի դիմաց: Նա 65 տարեկան էր, ու կրկին մեր տեղեկություններով, տարիներ առաջ նրա սիրտը ստենդավորել էին:

Աղբյուր՝ Aravot.am