Եթե Արուսին վիրավորում և փնովում եք, ուրեմն՝ հասկանում եք, որ հենց էդ մասսան եք իրականում

Մի անգամ էլ էն օրվա հաղորդման ու առավել ևս՝ Արուս Տիգրանյանի մասին ով վատ բան ասի, հետայսու կվիրավորեմ։ Հաղորդումը հրաշալի էր, ես ինքս, Ավետ Բարսեղյանին չսիրելով, էս հաղորդումից հետո շատ սիրում եմ, Արուսի մասին էլ էլ չասեմ․ մարդն իրա սարկազմը նույնիսկ էդ տեսանյութի մեջ գրեթե չօգտագործեց։

Վիրավորում եւ փնովում եք, որովհետև հասկանում եք, որ հենց էդ մասսան եք իրականում, էդ եք ու վախենում եք բարձրաձայնել, որ ձեր ընտրած «գեղեցկուհու» նման նույնիսկ խոսել չգիտեք։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anigrigg