Մի հետաքրքիր պատմություն Դիանա Գրիգորյանի կյանքից

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի հետաքրքիր պատմություն Դիանա Գրիգորյանի կյանքից: 2000-ներին «Մովսես Խորենացի» մեդալակիրը վարում էր «Բումերանգ» հաղորդաշարը, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում:

Հաղորդումներից մեկի ժամանակ հյուրը բումերանգ նվիրեց Դիանային, ինչին ի պատասխան մեր սիրելի Դիանան հարցրեց. «Սա ի՞նչ է»:

Շփոթված հյուրը պատասխանեց.«Բումերանգ», ինչից հետո Դիանան հյուրից ավելի շատ շփոթվեց:

«Հանճարեղ մարդկանց կյանքից» շարքից»: