«Կեսար» աղցանի լավագույն բաղադրատոմսը

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.

  • Կալորիականություն – 281 կկալ
  • Սպիտակուցներ – 21.6 գ
  • Ճարպեր – 11.4 գ
  • Ածխաջրեր – 21.5 գ

Բաղադրիչներ

  • Հազար – 1 փունջ
  • Լոլիկ – 1 հատ
  • Հավի կրծքամիս – 300 գ
  • Սպիտակ հաց – 6 կտոր
  • Սոուս «Կեսար» – ըստ ճաշակի
  • Կարագ – 2 ճ/գ
  • Սխտոր – 2 պճեղ
  • Պանիր պարմեզան – ըստ ճաշակի

Պատրասման եղանակը

1. Լվանալ, չորացնել և մանրացնել հազարը, դնել սառնարանի մեջ:

2. Տաք տապակի մեջ դնել 1 ճ/գ կարագ: Լրիվ հալվելուց հետո կարագի մեջ ավելացնել շերտատված սխտորը:

3. Հավի կրծքամիսը կտրատել 1×3 սմ չափերի: 10 րոպե տապակել կարագի մեջ, բարձր կրակի վրա: Վերցնել կրակից:

4. Նույն տակապի մեջ ավելացնել ևս 1 ճ/գ կարագ և սխտորի 2-րդ պճեղը: Ոչ մեծ կտորների կտրատել հացը: Տապակել՝ մինչև կարմրելը:

5. Թասի մեջ լցնել հազարը, ավելացնել տապակած կրծքամիսը, կտրատած լոլիկը: Ավելացնել «Կեսար» սոուսը: Խառնել: Վերջում ավելացնել տապակած հացի կտորները, վրան պանիր քերել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը
Աղբյուր՝ 168.am