Ոչ ոք կենդանի դուրս չի եկել այս գինեկոլոգի սենյակից. կադրեր, որոնցից արյունդ սառչում է երակներումդ

Այս վիրահատական և ռենտգեն-սենյակներում աշխատել են Գերմանիայի ամենաանվանի բժիշկները՝ պրոֆեսոր Կարլ Կալուբերգ, բժիշկներ Կարլ Գեբհարդ, Զիգմունդ Ռաշեր և Կուրտ Պլետներ։

Ի՞նչն էր այս ականավոր գիտնականներին բերել Լեհաստանի փոքրիկ Շտուտովո գյուղը։

Այստեղ դրախտային տեսարաններ են՝ Բալթիկ ծովի գեղեցիկ ափեր, խիտ անտառներ, գետեր, միջնադարյան ամրոցներ և հին քաղաքներ։

Սակայն բժիշկները ամենևին էլ այդ տեսարանների համար չէին ժամանում Շտուտովո։

Նրանք գալիս էին այստեղ չարը գործելու, հազարավոր մարդկանց ծաղրի ենթարկելու և նրանց վրա անմարդկային գիտափորձեր իրականացնելու համար։

Ոչ ոք կենդանի դուրս չի եկել գինեկոլոգիայի և վիրուսոլոգիայի բժիշկների մոտից։

Շտուտգոֆ համակենտրոնացման ճամբարը կառուցվել է 1939 թվականին Գդանսկից 35 կիլոմետր հեռավորության վրա։

Պատերազմի ընթացքում այստեղ է հայտնվել ավելի քան 110 հազար մարդ, որոնցից 65 հազարը մահացել են։

Սա համեմատաբար փոքր համակենտրոնացման ճամբար է եղել, եթե այն համեմատենք Օսվենցիմի կամ Տրեբլինկայի հետ, սակայն հենց այստեղ են փորձեր կատարվել կենդանի մարդկանց վրա։

Բացի այդ՝ Ռուդոլֆ Շպանները 1940-1944 թվականներին մարդկային մարմնից արտադրում էր օճառ՝ փորձելով դա դարձնել խոշոր արտադրական պլան։

                     

Աղբյուր՝ Blognews