Ուսանողին անպարկեշտ առաջարկություն անելու մեջ կասկածվող փոխդեկանն առաջին անգամ ֆեյսբուքում գրառում է արել (լուսանկար)

Երևանի պետական համալսարանում սովորող ուսանողներից ոմանք երեկվանից մեկնարկել ու այսօր շարունակում են ցույց իրականացնել ԵՊՀ-ի տարածքում՝ սատարելու ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանին, ում համալսարանը լքելու հարցը քննարկման փուլում է:

Ի պատասխան՝ ուսանողների այս քայլի փոխդեկան Գևորգ Բարսեղյանը քիչ առաջ ֆեյսբուքում այս օրերին առաջին անգամ գրառում է արել.

Սիրելի ուսանողներ,

շնորհակալ եմ այս ինքնաբուխ աջակցության համար, սակայն խնդրում եմ դադարեցնել այս հավաքները, վերադառնալ բնականոն դասապրոցեսին:
Դա միայն կօգնի հարցի արդարացի լուծմանը:

Աղբյուր՝ Facebook.com