Համ, որին դիմանալ չի լինի. բոլորի սիրելի «Թռչնի կաթի» տնական բաղադրատոմսը

Ներկայացնում ենք տորթի բաղադրատոմս, որը համով «Թռչնի կաթ» կհիշեցնի:

Բաղադրիչները տորթի համար՝

  • 2 փաթեթ դոնդող (8-ական գ փաթեթներ)
  • 1 բաժակ կաթ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 450 գ թթվասեր
  • 450 գ սառեցված հարած սերուցք
  • Բուսական յուղ ձևամանի վրա քսելու համար

Բաղադրիչները գլազուրի համար՝

  • 5 ճ/գ կակաոյի փոշի
  • 5 ճ/գ շաքարավազ
  • 1 փաթեթ դոնդող (8 գ)
  • 5 ճ/գ կաթ
  • 1 բաժակ սառը ջուր

Պատրաստումը՝
1. Խառնիր 2 փաթեթ դոնդողը և 1 բաժակ կաթը: Դիր կրակի վրա և հարիր, մինչև կաթի վրա գոլորշի տեսնես: Պետք չէ կաթը եռման վիճակի հասցնել, տարան վերցրու կրակի վրայից և թող սառչի:

2. Հարիչով հարիր 1 բաժակ շաքարավազ, թթվասեր և սերուցք: Թխելու ձևամանի վրա բուսական յուղ քսիր:

3. Դոնդողով կաթը դանդաղ ավելացրու հարած սերուցքին: Հարիր, որպեսզի գնդիկներ չմնան:

4. Պատրաստի հիմքը լցրու ձևամանի մեջ, հարթեցրու: Ձևամանը սառնարանը դիր: Կափարիչով կամ պոլիէթիլենով ծածկիր:

5. Խառնիր կակաոյի փոշին, շաքարավազը և դոնդողը: Հարիչով հարելով ավելացրու կաթը և ջուրը: Դիր միջին կրակի վրա, հասցրու եռման վիճակի: Գլազուրը պետք է հարթ լինի: Թող սառի:

6. Մոտ մեկ ժամ անց գլազուրը լցրու կաթնային հիմքի վրա՝ զգուշությամբ և առանց շտապելու: Սառնարանում 5 ժամ մնալուց հետո տորթը պատրաստ է:

Աղբյուր՝ Blognews.am