Ամենակոմպլեքսավորված հայ հայտնիները

Երբ մենք նայում ենք մեր աստղերին, ակամայից մտածում ենք, որ նրանք աշխարհի ամենաերջանիկ, ամենաանկոմպլեքս ու ազատամիտ մարդիկ են: Չէ՞ որ մեզանից ամեն մեկը չէ, որ կարող է բեմ բարձրանալ, եթեր վարել կամ պոդիումով ճեմել: Անգամ նման միտքը մեզ արդեն շփոթմունքի մեջ է գցում: Սակայն պարզվում է, որ մեր աստղերը ևս տառապում են թերարժեքության բարդույթներով: Նրանք էլ ունեն կպչուն մտքեր, որոնք իրենց հանգիստ ապրել չեն տալիս: Թերարժեքության բարդույթով տառապող մարդը գրեթե միշտ կոնֆլիկտ ունի սեփական արտաքինի այս կամ այն դետալի հետ ու քանի որ նա ֆիքսված է այդ դետալի վրա, կարծում է, թե այն նկատում ու ֆիքսում են նաև ուրիշները: Եկեք միասին պարզենք, թե ովքեր են մեր հայկական ամենակոմպլեքսավորված հայտնիները՝ դատելով իրենց հասարակական վարքից ու ֆոտոշոփի հանդեպ սիրո ծավալներից:

Սիլվա Հակոբյան — Հիմա կասեք՝ Սիլվան կոմպլեքս չունի, նա անգամ չի վիրահատում իր քիթը, նա ինքնաբավ է ու իրեն գեղեցիկ է համարում: Կարելի էր հավատալ այս թեզին, եթե չլիներ մի հանգամանք: Այո՛, Սիլվան չի վիրահատում իր քիթը, սակայն նա չունի իր կողմից հրապարակված գոնե մի նկար, որտեղ իր քիթը ռետուշի ենթարկված չէ: Իսկ սա նշանակում է, որ նա կոնֆլիկտ ունի սեփական «ես»-ի հետ, ու հավանական է, որ գիշեր-ցերեկ միայն քթի վիրահատության մասին մտքերով է ապրում: Սակայն նա այնքան է բարդույթավորված, որ անգամ այդ քայլի համար համարձակություն չունի, չէ՞ որ հետո էլ պետք է դիմակայի քթի թեմայի քննարկումներին, համացանցային քոմենթների տարափին:

15215806_338189773220288_2107102365_o.jpg

Հռիփսիմե Հակոբյան — Երբ Հռիփսիմեն ամուսնացավ Մարտին Մկրտչյանի հետ, համացանցը շատ դաժան արձագանքեց նրանց միությանը՝ «Մարտին, բա դու սրա՞ն էիր արժանի, մի սիրուն աղջիկ չկա՞ր» ոճի մեջ քոմենթներով: Հավանաբար այս դժվար փուլն էլ Հռիփսիմեին ստիպեց արտաքինի վրա մասսայական փոփոխություններ կատարել՝ եռակի ռինոպլաստիկա, բոտոքս, արհեստական ատամնաշար ու քաշի կորուստ: Բայց այսքանն էլ բավարար չէ Հռիփսիմեին իր անլիարժեքության կոմպլեքսներից ազատվելու համար: Հիմա էլ նա լինզաներ է դնում, մազերն է ոճափոխում և նկարներ է հրապարակում միայն մեծածավալ ռետուշից հետո, ու արդեն տպավորություն է, որ այս ամենը վերջ չունի:

15205810_338189763220289_1198003686_o

Լիլիթ Հովհաննսիյան-Լիլիթի բարբիի մարմինն ու համարժեք դեմքը մտահոգության տեղիք են տալիս, քանի որ զննելով նրան՝ հասկանում ես, թե որքան մասշտաբային են եղել սեփական «ես»-ի հետ նրա կոնֆլիկտները: Կարելի է մարմնի, արտաքինի վրա փոխել մեկ, լավ, երկու թերություն, բայց 100 տոկոսով հրաժարվել ծնողներիդ՝ քեզ պարգևած արտաքինից ու գլոբալ փոխվել այն կարգի, որ անճանաչելի դառնաս, իսկապես ողբերգություն է: Ու չնայած Լիլիթի մարմինն ու դեմքը ներկայումս իսկապես մոտ են կատարելությանը, նա շարունակում է ավելին տենչալ, ինչն էլ ապացուցում են նրա ֆոտոշոփած, ռետուշավորված լուսանկարներն ու անմարդկային ծավալների մաստերինգի ենթարկված տեսահոլովակները:

15233795_338189786553620_1464966359_o

Լիլիթ Բաբասյան — Լիլիթի անլիարժեքության բարդույթի մասին չգիտի երևի միայն նա, ով իր կյանքում երբեք Ֆեյսբուք չի մտել: Այս երիտասարդ կնոջ հայտարարությունները նախկինում իր չաղ լինելու մասին այնպիսի տպավորություն են թողնում, որ կարելի է կարծել՝ մարդը ոչ մի բարդույթ չունի, ու տեսեք՝ անկաշկանդ խոսում է իր արտաքին թերություններից: Սակայն հենց այստեղ էլ կայանում է փաստը, որ նա տանում է խորը ներհոգեբանական դեպրեսիա, որը անլիարժեքության կոմպլեքսի դրսևորում է: Հավատացեք՝ անկոմպլեքս երիտասարդ կինը երբեք չի հայտարարի, որ ինքը տգեղ է եղել: Կայացած, ինքնավստահ ու ինքնագնահատական ունեցող յուրաքանչյուր կին վստահ է, որ ինքը գեղեցիկ է ցանկացած քաշի մեջ, անգամ եթե ողջ աշխարհն է պնդում հակառակը: Հիմա էլ, չնայած Լիլիթը նիհար ու բարեկազմ է, դեռ շարունակում է տառապել իր անցյալի բարդույթներով, և դա ապացուցում են ֆոտոշոփի միջոցով սեփական մարմինն է՛լ ավելի բարակ դարձնելու և երկրպագուների աչքերին թոզ փչելու փաստերը:

15209079_338189716553627_1467970387_n

Նյութի աղբյուր՝ https://kaktussblog.wordpress.com