Ի՞նչ անել, եթե պատահաբար բան եք կոտրել սուպերմարկետում. իմացեք Ձեր իրավունքները և ավելորդ գումարներ մի՛ վճարեք

Պատկերացրեք, որ սուպերմարկետում ապրանք վերցնելիս պատահաբար անզգույշ շարժում եք արել և գցել եք թանկարժեք մի գինի։ Ձեր ուղղությամբ շարժվում է մենջերը կամ պահակը։ Ի՞նչ անել այդ դեպքում։

Այսօր BlogNews–ը կպատմի այն մասին, թե ինչպես է կարելի խուսափել այս ապրանքի գումարը վճարելուց՝ օրենքի սահմաններում։

Մտապահեք այս պարզ արտահայտություն

«Խանութին վնաս հասցրած անձը ազատվում է վնասը փոխհատուցելու պարտականությունից, եթե վնասը պատճառվել է ոչ իր մեղքով»։

Եթե դուք խանութում պատահաբար դիպչել եք դարակներին և որևէ բան կոտրել, ապա դա Ձեր մեղքն է և դուք պարտավոր եք վճարել դրա համար, սակայն եթե խանութի ադմինիստրացիան խախտել է անվտանգության կանոնները, ապա դուք ազատվում եք պատասխանատվությունից։

Խանութը մեղավոր է, եթե

  • Դարակի վրայի ապրանքները անկայուն են դասավորված
  • Դարակների միջև հեռավորությունը փոքր է 1.4մ-ից՝ 100 քմ մակերեսով խանութների համար, և 2.5 մետրից՝ մինչև 400 քմ մակերեսով խանութների համար
  • Եթե հատակը թաց է եղել կամ վատ ծածույթի պատճառով դուք սայթաքել եք
  • Եթե միջանցքները փակ են ապրանքներ պարունակող արկղերի պատճառով
  • Եթե ապրանքը կոտրվել է, վճարակետի ուղուց ընկնելու պատճառով։

Ի՞նչ անել, եթե Ձեզ ստիպում են վճարել

Հիշեք՝ դուք պարտավոր եք վճարել ապրանքի համար, եթե Ձեր մեղքը ապացուցվի դատարանում։

Բողոքների գիրքը խնդրեք և մեջը մանրամասն նկարագրեք պատահարը՝ թողնելով դեպքի ամսաթիվը և ժամը, ինչպես նաև Ձեր կոնտակտային ինֆորմացիան։

Ի՞նչ անել, եթե Ձեզ խանգարում է պահակը

Եթե դուք թողել եք Ձեր կոնտակտային տվյալները և նշել եք, որ կվճարեք դատարանի որոշումից հետո, ապա պահակը իրավունք չունի խանգարել Ձեզ լքել տարածքը։ Հիշեցրեք աշխատակցին, որ նա խախտում է Ձեր իրավունքները։ Եթե այդ զգուշացումը ազդեցություն չունենա, իրավապահ մարմիններին դիմեք։

Աղբյուր՝ Blognews.am