«Լկտիությունը պետք է սահման ունենա». Նազենի Հովհաննիսյանի և Սամվել Մարտիրոսյանի վիրտուալ բավավեճը

Այսօր վիրտուալ բանավեճ է ծավալվել դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի միջև։  Բանն այն է, որ «Բարի լույսի» ուղիղ եթերում, խոսելով իր Ինստագրամի էջը կոտրելու մասին, Նազենին ասել է.

«Ուզում եմ ասել շնորհակալություն Սամվել Մարտիրոսյանին, որին անմիջապես զանգահարեցի։ Շատ արագ արձագանքեց և ասաց այն շաբլոն քայլերը, որոնք բոլորն ասում են։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս Սամվելին չանհանգստացնել, որովհետև նա այս հարցում որևէ օգնություն չի կարող ցույց տալ Ձեզ։ Պետք չէ անհանգստացնել այդ մարդուն, հավանաբար, ուրիշ, ավելի կարևոր անելիքներ կունենա։ Շնորհակալություն, որովհետև ես հասկացա, որ բոլորս ֆեյսբուքյան ակտիվությունը, երբեմն, կարող է լինել ոչ ճիշտ հասկացված, որովհետև այդ մարդը SMM–ի հետ կապ չունի»։ Նա հավելել էր, որ իրեն օգնել է Էրիկի ընկերուհին` Սվետլանան։

Ի պատասխան` Սամվել Մարտիրոսյանը գրել  էր.

«Այ Նազենի Հովհաննիսյան ջան, յա ունեսու տվոյու բոլ, SMM-ն ի՞նչ կապ ունի պրոֆիլը վերականգնելու հետ։ Հետո մի զանգով ի՞նչ էիր սպասում՝ բացի ընդունված, շաբլոն ձևերից։ Որ կոտրում են, շաբլոնով են գործում, Պալո Ալտոյի ժեկում ծանոթ չեն ման գալիս։) Ու հա, իսկապես լավ ես ասում, թող ինձ չդիմեն, որ օրը 50-60 մարդ չդիմի կոտրած պրոֆիլների հարցով, շատ ավելի հանգիստ կապրեմ։ Հա, մոռացա ասեմ, ես SMM-ի հետ կապ ունեմ։)»։

Նազենի Հովհաննիսյանի պատասխանը` կից ներկայացված սքրինշոթով, չուշավցավ.

«Երբ սամվել Մարտիրոսյանին զանգում, ասում են, որ էջը գողացել են, ու էլ այդ էջ մտնելու հնարավորություն չունեն, նա խորհուրդ է տալիս երկքայլ աուտենտիֆիկացիա անել, և ՎԵՐՋ։ Ինչո՞ւ է նա վիրավորվում կամ նեղանում, որ հորդորում եմ նրան չանհանգստացնել այդ թեմայով (մանավանդ նշել եմ, որ արագ արձագանքել է, ու շնորհակալությունն էլ հայտնել)։

Մեկ էլ ծիծաղելի է, որ իր գրառման տակ հայոց «ՀԶՈՐ» տղամարդիկ են հավաքվել, ինչպես «քուչի բիսեդկում»։

Պարոնայք, չէի էլ գիտակցում, որ այդքան կարևոր եմ եղել ձեր կյանքում…

Սքրինշոթում ընդգծած տողի մեկնաբանությունը թողնում եմ ընթերցողի հայեցողությանը։ Լկտիությունը, ի վերջո, պետք է սահման ունենա։

Գարշահոտություն»։

Աղբյուր՝ Tert.am