Գիտնականները շփոթված են. հայուհիների գենը 8000 տարի է փոփոխման չի ենթարկվել

Հայկական լեռնաշխարհի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները խորհրդավոր ձևով պահպանում են գենետիկ առանձնահատկությունները:

Ռուսական ակադեմիայի, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները, նրանց դանիացի ու բրիտանացի կոլեգաները ուսումնասիրել են հայուհիների գենետիկայի առանձնահատկությունները: 18 մասնագետներով ուսումնասիրել են, ինչպես հին, այնպես էլ ժամանակակից հայուհիների գենետիկան:
Նրանք մեծ զարմանքով նշում են, որ ութ հազար տարիների ընթացքում հայուհիների գենետիկան փոփոխման չի ենթարկվել:

Գիտնականները ուսումնասիրել են ութ հազար տարվա հնություն ունեցող 52 կմախքների ԴՆԹ-ն և համեմատել են ժամանակակից հայուհիների ԴՆԹ-ի հետ:

Ամբողջական միտոխոնդրիալ գենոմների հետազոտությունը որևէ փոփոխություն չի հայտնաբերել: Այն, որ հայուհիների գենոֆոնդը ութ հազար տարիների ընթացքում փոփոխության չի ենթարկվել, ցնցել է հետազոտողներին: Նրանք իրենք շփոթմունքը արտահայտել են Current Biology գիտական ամսագրում: Նրանք սպիտակի վրա սև տառերով գրել են. «We could not detect any changes to the female gene pool for at least 8,000 years». :

Տարածքը, որտեղ գտնվում է հայկական լեռնաշխարհը, մարդիկ սկսել են բնակություն հաստատել տասնութ հազար տարի առաջ: Մոտավորապես երեք հազար տարի է այդ հատվածվում միգրացիան մասայական է բնույթ է ստացել: Փոխվել են ազգերը, մշակույթները, սակայն զարմանալի է, որ այդ ամենը հայուհիների գենոֆոնդի վրա չի ազդել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆոն