Արգելված բաներ, որ չպետք է ասել, երբ տղամարդու հետ անկողնում եք

Արգելված արտահայտություններ տղամարդու հետ անկողնում:

Ես այսպես չեմ ուզում
Այս արտահայտությունը չափազանց կտրուկ է, ուստի եթե սա մեկ անգամ ասեք ձեր տղամարդուն, նա ձեզ կհասկանա: Բայց եթե մեկ սեռական ակտի ընթացքում այս բառերը երկու ագամից ավել ասեք, տղամարդու աչքում չափազանց կամակոր և պահանջկոտ կերևաք: Ավելի լավ է՝ ասել «ինձ ավելի շատ ասյպես է դուր գալիս» և ցույց տալ ինչպես:

Ես այսպես չեմ կարողանում
Եթե նույնիսկ ինչ-որ բան չի ստացվում, պետք չէ դա ուղղակիորեն ասել տղամարդուն: Ասեք. «ես միշտ երազել եմ, որ հենց դու ինձ դա սովորեցնես» և այլն:

date

Այսքա՞նը
Տղամարդը կարող է ձեր միջև տեղի ունեցածից լիովին գոհ ինել իրենից: Նման բան ասելով նրան խորապես կվիրավորեք, հարաբերությունները կփչանան, բարդույթները կավելանան:

Բոլորի հետ լինում է
Նրա համար միևնույն է՝ դա ուրիշների դեպքում ինչպես է լինում. նրան հուզում է միայն դուք, ինքը և այն, ինչ կա ձեր միջև:

Ինձնից առաջ քանի՞ կին ես ունեցել
Եթե ասի, որ դուք առաջինն եք, դա ձեզ դուր չի գա: Դուք նրան կկասկածեք ոչ միայն ստելու հարցում, այլ որ ըստ ամենայնի, նա շատ կանայք է ունեցել, դա ձեզ կտխրեցնի: Իսկ եթե նա սկսի հաշվել՝ քանի կին է ունեցել, դուք կխենթանաք: Հիմար արտահայտություն է:

Արի ոչ հիմա կամ արի պարզապես համբուրվենք
Եթե արդեն անկողնում եք, նա գրգռված է, իսկ դուք հանկարծ հայտարարում եք՝ «ոչ, ոչ հիմա» կամ «գուցե պարզապես համբուրվե՞նք», ապա դա ձեր կողմից առնվազն տգեղ է:

Երեխաներ
Կարևոր սեքսուալ տաբուներից մեկը երեխաներն են: Երբեք ոչ մի դեպքում, նույնիսկ եթե երկար տարիներ ամուսնացած եք, անկողնում երեխաների մասին չխոսեք:

Չե՞ս ուզում լոգանք ընդունել
Տղամարդուն կթվա, որ իրենից վատ հոտ է գալիս: Ավելի թեթև է ընկալվում ակնարկը, եթե կինն ինքն է գնում լոգարան կամ տղամարդուն առաջարկում է միասին լոգանք ընդունել:

Աղբյուր՝ Blognews.am