Այս խորհրդավոր նկարում թաքնված է մի գաղտնիք, որը հաջողվում է տեսնել շատ քչերին․ Մենք ունենք հուշում, որը ձեզ կօգնի

Սիրու՞մ եք օպտիկական խաբկանքներ։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք մի շատ հետաքրքիր գլուխկոտրուկ, որը ոչ բոլորին է հաջողվում լուծել։ Սա ամենահին և ամենահայտնի օպտիկական խաբկանքն է, որի անունն է՝ «Իմ կինը և զոքանչը»։

Այն հրապարակել են դեռ 1888 թվականին և մինչև հիմա ունի շատ մեծ հայտնություն և ավելի ու ավելի է տարածվում։ Պարզվում է՝ նկարում կան 2 դեմքեր, սակայն մարդկանց մեծամասնությունը տեսնում է ըմդամենը մի դեմք և դա երիտասարդ աղջիկ է։ Այս նկարում մյուս դեմքը տեսնում են միմիայն ամենաուշադիրները։

Մենք այսօր պատրաստվում ենք ձեզ համար բացահայտել այս հին գլուխկոտրուկը։ Իսկ դուք պատրա՞ստ եք։

Իրականում նկարի հեղինակը սկզբից չի ունեցել այսպիսի միտք և ամեն ինչ պատահական է ստացվել։ Նա անգամ չէր սպասում, որ իր նկարը կունենա այդքան հայտնություն և որ մարդիկ այնտեղ կնկատեն ևս մեկ դեմք։

Նայեք նկարին։ Տեսնո՞ւմ եք այնտեղ երիտասարդ աղջկան, ում հայացքը ուղված է ինչ-որ տեղ հեռվում։ Ահա, սա նրա կինն է։ Իսկ այժմ փորձեք գտնել տարեց կնոջը, ով նայում է ներքև։ Հաջողվե՞ց։

Ավելի ուշ 1915 թվականին Ուիլյամ Իլայ Հիլլը նկարեց աղջկա այս հայտնի նկարը  «Puck» ամսագրում։ Հենց այդ ժամանակ այս օպտիկական խաբկանքը ունեցավ շատ մեծ հայտնություն։

Ավելի ուշ նկարը վերամշակվեց տարբեր հոգեբանների և նկարիչների կողմից, ստանալով տարբեր ձևեր։ Հիմնականում, բոլոր այս նկարները սև ու սպիտակ էին, քանի որ այդպես ավելի հեշտ է գտնել թաքնված պատկերը։

Եթե ձեզ մոտ չստացվեց այս անմեղ նկարում գտնել տարեց կնոջը և  երիտասարդ աղջկան, ուրեմն օգտվեք մեր հուշում-տեսանյութից։

Հոգեբանները շատ արագ գտել են այն հարցի պատասխանը, թե ինչու են ոմանք գտնում այնտեղ 2 դեմք, իսկ ոմանք շատ ժամանակ են ծախսում այն գտնելու վրա։ Պարզվում է, եթե ձեզ հաջողվեց արագ գտնել 2 դեմքը այս նկարում, ուրեմն դուք շատ ճկուն անձնավորություն եք։

Եթե դուք այդպես էլ չգտաք 2-րդ դեմքը, կամ գտաք մեծ դժվարությամբ, ապա դուք համառ և անհեռատես եք։

Նյութի աղբյուր՝  hayinfo.net