Պատրաստում ենք տնական երշիկ. Այս բաղադրատոմսը ձեռք բերելուց հետո այլևս խանութներում երշիկեղենի կողմը չեմ նայում

Ցանկանում եք կծու և անուշահոտ տնական երշիկ՝ առանց մի կտոր  ճարպի: Դա աներևակայելի համեղ է: Հավատացեք ինձ, այս երշիկը փորձելուց հետո ընդմիշտ կհրաժարվեք խանութներում վաճառվող երշիկեղենից: Բաղադրությունը շատ պարզ է և չի պահանջում հատուկ բաղադրիչներ:

Երբ առաջին անգամ պատրաստում էի, անհանգստանում էի. ինքս չէի հավատում, որ հնարավոր է տնային պայմաններում պատրաստել էսթետիկական տեսանկյունից և իր համով գործարանայինին ոչնչով չզիջող երշիկ: Սակայն պետք է ասեմ, որ այս բաղադրատոմսն ինձ չհիասթափեցրեց:

Բաղադրիչներ

  • 1,5կգ տավարի միս
  • 2 կգ ոսկորներից առանձնացված հավի բուդ
  •  75 գր. աղ
  • 350 մլ արգանակ
  • 1 ճ/գ մեղր
  • 2 ճ/գ պապրիկա
  • 1 ճ/գ աղացած սև պղպեղ
  • 0,5 ճ/գ մշկընկույզ
  • 1 ճ/գ չորացրած սխտոր
  • 1 ճ/գ չորացրած սամիթ
  •  1 ճ/գ չորացրած ռեհան
  • արգանակի համար սև հատիկավոր պղպեղ
  • թաղանթ երշիկի համար (մոտավորապես 60 մմ հաստության)

Պատրաստումը
1. Առանձնացրեք հավի միսը կաշվից և ոսկորներից: Ոսկորներից պատրաստեք արգանակ՝ ավելացնելով սև հատկիավոր պղպեղ և աղ:  Քամեք և դրեք սառնարան:

2.Վերցրեք տավարի մսի կեսը և հավի մսի համեմատաբար յուղոտ մասը կաշվի հետ և անցկացրեք մսաղացով: Մնացած տավարի և հավի միսը կտրտեք միասին խորանարդաձև, մոտավորապես  2սմ հաստությամբ:

3. Ֆարշը  միացրեք կտրտած մսին, ավելացրեք մեղրը և խառնեք: Մաքուր ամանի մեջ աղնու համեմունքներն իրար խառնեք և ավելացրեք ֆարշին: Լավ խառնեք այն՝ քիչ-քիչ ավելացնելով սառը արգանակը:

4. Թաղանթի մեջ լավ սեղմած լցրեք ֆարշը, հետևեք, որ օդ չանցնի: Եթե ամեն դեպքում օդ է անցել՝ ծակեք այդ տեղը բարակ ասեղով: Վերջում կապեք թաղանթը: Տնական երշիկի համար նախատեսված թաղանթը ուշադիր եղեք, որ լավ որակի լինի, քանի որ ամբողջ այդ պատրաստության հաջողությունը կախված է դրանից:

5.Կախեք պատրաստի երշիկը ուղղահայաց դիրքով՝ 1–2 ժամ, սենյակային ջերմաստիճանում:

6. Խաշեք երշիկը 80–85 աստիճան ջերմության պայմաններում՝ 1,5–2 ժամ:

7. Պատրաստի ուտեստը սառեցրեք սառը ցնցուղի տակ և կախեք զով սենյակում՝ 12 ժամ: Դրանից հետո փաթաթեք երշիկը թղթով և դրեք սառնարան:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո