Մարդկանց մեծ մասը լուրջ չի վերաբերվում այս 9 ախտանիշերին. դրանք կարող են մահվան հանգեցնել

Ներկայացնում ենք 9 փոքր ախտանիշ, որոնք կարող են լուրջ հիվանդությունների նշան լինել:

1. Սառնություն և մատների գույնի փոփոխություն

Եթե ձեր մատները հաճախ դառնում են սառը և գործնականում սպիտակ, դա արյան շրջանառության հետ կապված խնդիրների կամ նույնիսկ Ռեյնոյի հիվանդության նշան է: Այս դեպքում խախտվում է արյան հոսքը դեպի ծայրի մանր զարկերակներ և մազանոթներ, ինչի հետևանքով՝ ձեռքերի մատները սպիտակում են, սառչում են, իսկ սպազմից հետո, երբ արյան հոսքը վերականգնվում է, մարդը կարող է ցավ և անհարմարություն զգալ մատներում, նույնիսկ այտուց նկատել: Այսպիսի նշանների հաճախ կրկնվելու դեպքում պարտադիր դիմեք բժշկի սկլերոդերմիա համակարգային աուտոիմունային հիվանդությունը բացառելու համար, որը վնասում է ողջ օրգանիզմը:

2. Սև ճանճիկներ աչքերի առաջ

Տարեց մարդկանց աչքերի առաջ հաճախ մի քանի ճանճ է երևում, բայց ավելի երիտասարդների դեպքում դա կարող է ցանցաթաղանթի շերտավորման նշան լինել, որը կուրության է հանգեցնում: Այս ախտանիշի դեպքում անպայման բժշկի դիմեք:

3. Մաշկի թեփոտում

Մաշկի թեփոտումը կարող է պայմանավորված լինել քամուց կոշտանալով, արևային այրվածքով կամ որոշ քիմիական նյութերի հետ շփումով: Եթե մաշկը քանդվում է, դա կարող է վիտամինների պակասի, սնկային վարակի նշան լինել: Այդ դեպքում պարտադիր պետք է բժշկի դիմեք:

4. Ականջների զնգոց

Այս ախտանիշի պատճառը կարող են լինել սթրեսը, ներքին ականջի վնասվածքը՝ պայմանավորված հարվածով կամ չափազանց բարձր երաժշտությամբ: Որոշ դեպքերում այս ախտանիշտը կարող է խոսել լսողության կտրուկ կորստի մասին:

5. Ձեր որովայնը տարօրինակ ձայներ է հանում

Ցանկացած մարդու որովայնից ժամանակ առ ժամանակ ձաներ են գալիս: Բայց եթե այդ ձայները շատացել են և դա ուղեկցվում է կղանքի արտազատման խանգարումով կամ ցավերով, պետք է բժշկի դիմեք:

6. Հոտառության հետ կապված խնդիրներ

Տարիքի հետ հոտառությունը կարող է վատանալ, բայց հոտառության կորուստը երիտասարդ տարիքում կարող է տարբեր վիրուսային վարակների, գլխուղեղի վնասվածքների և նյարդաբանական հիվանդությունների նշան լինել:

7. Մուգ շրջանակներ աչքերի տակ

Առավել տարածված պատճառը քնի պակասն է: Դա կարող է նաև սրտի և երիկամների քրոնիկական հիվանդությունների, ալերգիկ ռեակցիաների թունավորման կամ երկաթի պակասի նշան լինել, որը կարող է անեմիայի հանգեցնել:

8. Եթե առարկները հեռվից պղտոր են երևում

Դա կարճատեսության նշան է: Պետք է անմիջապես բժշկի դիմել ավելի լուրջ հիվանդությունները կանխելու համար:

9. Ձեր աչքը ցնցվում է

Հաճախ գերհոգնածության դեպքում կարող է նյարդայնորեն ցնցվել մեկ աչքը կամ երկուսը: Այդպիսի ցնցումը կարող է խոսել նաև մագնեզիումի անբավարարության կամ նյարդային համակարգի հիվանդությունների մասին:

Աղբյուր՝ Blognews.am