Այս բաղադրատոմսն ինձ տվել է մի ծեր վրացի. Այժմ ես միայն այսպես եմ պատրաստում խաչապուրի

Դուք վաղուց եք փնտրում իսկական խաչապուրու բաղադրատոմս, ահա ես կկիսվեմ ձեզ այս բաղադատոմսով, որն ինձ մի ծեր վրացի է տվել:

Ահա այդ այտնի ոտեստի բաղադրատոմսը, որը կգրավի ձեզ իր պատրաստմա պարզ ու հասանելի եղանակով:

Բաղադրիչներ

  • 1 բաժակ կեֆիր
  • 3 բաժակ ալյուր
  • 2 հավկիթ
  • 1 թ/գ շաքարավազ
  • 1 թ/գ աղ
  • 1/2 թ/գ սոդա
  • 1 ճ/գ բուսական յուղ
  • 500 գր. չոր պանիր
  • Սերուցային կարագ պատրաստի խաչապուրիների երեսին քսելու համար:

Պատրաստումը.

Խառնում ենք կեֆիրն ու հավկիթները, ապա ավելացնում շաքարավազը, աղը, բուսական յուղը և կրկին խառնում:

Մաղելով ավելացնում ենք 2 բաժակ ալյուր սոդայի հետ: Խմորը խառնելու ընթացում դանդաղ ավելացնում ենք  մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ:

Խմորը դնում ենք  խորը ամանի մեջ, ծածկում սրբիչով և այդպես թողնում:

  •  Լցոնը պատրաստելու համար քերած պանրին ավելացնում ենք 1 հավկիթ:

  •  Խմորին երշիկի ձև ենք տալ և բաժանում ինը մասի:
  • Յուրաքանչյուր գունդը բացում ենք բլիթի նման:

  • Մեջտեղում լցնում ենք պանիրը, ձեռքով մի փոքր տարածում:
  • Ծայրերը իրար վրա ենք  բերում պարկի նման և հարթեցնում:

  •  Խաչապուրիները կարող ենք եփել ինչպես ջեռոցում, այնպես էլ տապակի մեջ(առանց ձեթի կամ յուղի):
  •  Եփելուց հետո, տաք վիճակում վրան քսում ենք սերուցքային կարագ:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո