«Սանտա-Բարբարա», «Կլոն», «Պարզապես Մարիա». ի՞նչով են այսօր զբաղվում սիրելի սերիալներ գլխավոր հերոսները

loading...

Մի ժամանակ մենք սրտատրոփ հետևում էինք այս հերոսների ճակատագրերի զարգացմանը, քանի որ նրանք մեզ իրոք հարազատ էին դարձել: Նրանց հետ ուրախանում էինք և ծիծաղում, տխրում էինք և լացում: Շնորհակալ ենք նրանց բոլոր այն զգացմունքների համար, որոնք պարգևել են մեզ:

Սակայն շատ ժամանակ է անցել և ամեն ինչ արդեն անցյալում է: Իսկ 90-ականների սերիալների լեգենդար դերասանները շարունակում են ապրել և աշխատել՝ հիշելով իրենց նախկին հաջողությունները: Առաջարկում ենք իմանալ, թե ինչպես են դասավորվել այդ սերիալների գլխավոր դերասանների և դերասանուհիների ճակատագրերը նկարահանումներից հետո:
«Հարուստները նույնպես լալիս են», Մեքսիկա, 1979 թ.

1979 թ. մեքսիկական սերիալը հայտնի էր ոչ միայն հենց այդ երկրում, այլ նաև ողղջ ԽՍՀՄ-ում: Այս սերիալն իսկապես հեղափոխություն էր առաջացրել: Գլխավոր հերոսները Վերոնիկա Կաստրոն և Ռոխելիո Հերան էին:



Վերոնիկա Կաստրո, 64 տարեկան



Սերիալը երիտասարդ դերասանուհու համար շոու-բիզնես մուտք գործելու եղանակ դարձավ: 64-ամյա Վերոնիկան մինչ այսօր էլ շարունակում է նկարահանվել ֆիլմերում, սերիալներում, նաև խաղում է թատրոնում: Դերասանուհին երբեք ամուսնացած չի եղել: Ունի երկու որդի:

Ռոխելիո Հերա, 80 տարեկան

Ռոխելիո Հերան շարունակում է իր աշխատանքը հեռուստաեթերում և թատրոնում: Դրա հետ մեկտեղ նա հետաքրքրված է գեղանկարչությամբ և քանդակագործությամբ, զբաղվում է լողով: Դերասանը երրորդ անգամ ամուսնացել է մեքսիկացի հայտնի մի դերասանի դստեր հետ, որը նրանից 25 տարով փոքր է: Զույգը երկու որդի ունի:

«Ստրկուհի Իզարուրա», Բրազիլիա, 1976 թ.

1976 թ. էկրան բարձրացած սերիալը Բերնարդ Գիմերայնշի վեպի էկրանավորումն էր: Գլխավոր հերոսուհի ստրկուհի Իզաուրային դժվար փորձություններ էին սպասվում, որոնք ավարտվեցին նրա համար բարեհաջող կերպով:

Լուսելիա Սանտուս, 59 տարեկան

Այս դերը Լուսելիայի համար առաջինն էր հեռուստաեթերում, և ֆենոմենալ հաջողությունից հետո նա մի շարք այլ առաջարկներ սկսեց ստանալ: Լուսելիան նկարահանվել է նաև ավելի քան 20 կինոնկարներում: Ամուսնացած է եղել բրազիլացի դիրիժորի հետ, ունի որդի, որը գնացել է մոր հետքերով: Այսօր 59-ամյա Լուսելիան ակտիվորեն ուսումնասիրում է բուդդիզմ:

Ռուբենս դի Ֆալկու, մահացել է 2008 թ., 76 տարեկան հասակում

Գլխավոր հերոսը նկարահանվել է մի շարք սերիալներում 1952-ից մինչև 2008 թվականները: Դերասանը մահացել է 2008 թ. սրտային անբավարարությունից 76 տարեկան հասակում:

«Պարզապես Մարիա», Մեքսիկա, 1989 թ.

1989 թ.-ի մեքսիկական սերիալի գլխավոր դերը խաղում էր ժամանակի ամենահայտնի և գեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Վիկտորիա Ռուֆոն, իսկ նրա հետ միասին նաև Մանուել Սավալը:

Վիկտորիա Ռուֆո, 54 տարեկան

Սերիալի ավարտից հետո Վիկտորիան դարձավ «Տելեվիսա» և «Տելեմունդո» ընկերությունների ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը: 2001 թ. դերասանուհին երկրորդ անգամ ամուսնացավ, այս անգամ արդեն՝ մեքսիկացի քաղաքական գործիչ Օմար Ֆայադի հետ: 2004 թ. զույգ երեխաներ ունեցան, որից հետո Վիկտորիան որոշ ժամանակով թողեց իր կարիերան: Սակայն դադարը երկար չտևեց, և արդեն 2005 թ. դերասանուհին նորից սկսեց նկարահանվել սերիալներում:

Մանուել Սավալ, մահացել է 2009 թ., 53 տարեկան հասակում

Դերասանի ամենահիշվող և գլխավոր դերը եղել է «Պարզապես Մարիա» սերիալում Խուան Կարլոսի կերպարը: Մանուելը ընդհանուր առմամբ 20 հեռուստասերիալներում է խաղացել: 2007 թ. նրա մոտ հայտնաբերվեց կոկորդի քաղցկեղ, իսկ 2009 թ. դերասանը մահացավ 53 տարեկան հասակում:

«Սանտա-Բարբարա», ԱՄՆ, 1984 թ.

Լեգենդար սերիալ՝ բաղկացած 2137 սերիայից: Այնտեղ նկարագրվում է կալիֆոռնիական Սանտա-Բարբարա քաղաքում բնակվող Կեպվելովների հարուստ ընտանիքի կենսակերպը: Սերիալի դերասանական կազմը անհավատալիորեն մեծ է: Ի դեպ՝ դերասաններից մեկը հենց Լեոնարդո դի Կապրիոն է եղել՝ մանուկ Մեյսոն Կեպվելի էպիզոդային դերում: Գլխավոր դերերը կերտել էն Մարսի Ուոքերը և Ադոլֆո Լարուե Մարտինեսը:

Մարսի Ուոքեր, 54 տարեկան

Մարսիի դերասանական կարիերան շարունակվել է մինչև 2005 թ., որից հետո 43 տարեկանում նա թոշակի է անցել:

Ադոլֆո  Լարուե Մարտինես, 68 տարեկան

Կրուզ Կաստիլիոյի դերի համար դերասանը ստացել է «Էմմի» մրցանակ: Ադոլֆոն նկարահանվում է ֆիլմերում մինչ այսօր: Ամուսնացել է երկու անգամ, ունի երեք զավակ:

«Կլոն», Բրազիլիա, 2001-2002 թթ.

Սա միաժամանակ և՛ ամենաարտասովոր, և՛ ամենահաջողված բրազիլական սերիալներից էր: Այստեղ ներկայացվում է մահմեդականների կենսակերպը և բրազիլացու ու մահմեդականի միջև սիրո պատմությունը: Սերիալում նաև արծարծվում է կլոնավորման թեման: Այն ցուցադրվել է աշխարհի ավելի քան 30 երկրներում: Գլխավոր դերերում Ջովաննա Անտոնելին և Մուրիլյո Բենիսիոն են:

Ջովաննա Անտոնելի, 40 տարեկան

Բրազիլացի դերասանուհի, ֆոտոմոդել, հաղորդավարուհի և պրոդյուսեր: Աղջիկը 14 տարեկանից ի վեր հեռուստաեթերում էր: Այժմ զբաղվում է դերասանական գործունեությամբ: Դերասանուհին ամուսնացած է եղել երկու անգամ, մի քանի անգամ էլ քաղաքացիական միություն է ունեցել, որոնցից մեկը՝ սերիալի մյուս գլխավոր դերասան Մուրիլյո Բենիսիոյի հետ: Այժմ Ջովաննան քաղաքացիական միության մեջ է գտնվում ռեժիսոր Լեոնարդո Նոգեյրի հետ, որից երկու դուստր ունի:

Մուրիլյո Բենիսիո, 45 տարեկան

Մուրիլյոն բրազիլացի լավագույն դերասաններից է: Այժմ դերասանն ակտիվ կերպով շարունակում է իր գործունեությունը, նկարահանվում է սերիալներում և ֆիլմերում: Մուրիլյոն երկու որդի ունի: Այժմ քաղաքացիական միության մեջ է գտնվում Դեբորա Ֆալաբելայի հետ, ով «Կլոն» սերիալի մեջ նրա դստեր դերն էր խաղում:

Աղբյուր՝ Blognews.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...