ԹԵՍՏ. Ի՞նչ են պատմում շրթունքները մարդու մասին․ տեսեք, թե ինչ կարելի է պարզել բնավորության մասին՝ ըստ շուրթերի կառուցվածքի

Հետազոտողներն ասում են, որ շուրթերը շատ անմիջական կապ ունեն մարդու բնավորության հետ։ Ահա մի քանի օրինակ, թե ինչքան բան կարելի է իմանալ մարդու մասին՝ ըստ նրա շրթունքների կառուցվածքի։

1․ Մեծ ու հաստ շուրթեր

Lips shape determine personality

Այսպիսի շրթունքներով կանայք շատ հոգատար մայրեր կարող են լինել։ Նրանք շատ բարեհոգի են և սիրում են առաջինն օգնել դիմացինին, հետո նոր զբաղվել իրենց խնդիրներով։

2․ Վերին հաստ շուրթ

Lips shape determine personality

Նրանք սիրում են միշտ լինել ուշադրության կենտրոնում, սակայն իրենց խարիզմատիկ բնավորության շնորհիվ երբեք դրա պակասը չեն ունենում։

3․ Ներքևի համեմատաբար ավելի հաստ շուրթ

Lips shape determine personality

Այսպիսի շուրթեր ունեցող մարդիկ խելագարվում են արկածների համար։ Նրանք միշտ պատրաստ են մեկնելու ուղևորությունների, հանդիպելու նոր մարդկանց և բացահայտելու նոր վայրեր։

4․ Հասարակ շուրթեր

Lips shape determine personality

Նրանց հետ շփվելիս դուք կստանաք միմիայն դրական լիցքեր․ կարճ ասած՝ նրանք շատ հաճելի ու ընկերասեր մարդիկ են։

5․ Բարակ շուրթեր

Lips shape determine personality

Այսպիսի շուրթերի տեր մարդիկ սիրում են լինել մենակ։ Նրանք կարող է վեր կենան ու միայնակ գնան ռեստորանում ճաշելու կամ լիովին մենակ մեկնեն ուղևորության։ Բայց, այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ նրանք չեն կարողանում լեզու գտնել մարդկանց հետ։

6․ Սուր անկյունով ակոս ունեցող շուրթեր

Lips shape determine personality

Նրանք աշխարհի ամենակրեատիվ մարդիկ են։ Հենց այդ պատճառով էլ այսպիսի շրթունքներ ունեցող մարդկանցից շատերը դառնում են արվեստագետներ։

7․ Կոր ակոս ունեցող շուրթեր

Նրանք շատ բարի են, սակայն միաժամանակ զգայուն։ Երբեմն այնքան ջանասիրաբար են կարիքավորներին օգնում, որ անգամ մոռանում են իրենց մասին։

8․ Առանց ակոսի, հարթ շուրթեր

Lips shape determine personality

Պատմեք նրանց ձեր կյանքի բոլոր գաղտիքներն ու վստահ եղեք, որ ոչ ոք չի իմանա այդ մասին։ Հավանաբար կռահեցիք, որ այսպիսի շուրթեր ունեցողները շատ վստահելի մարդիկ են։

9․ Փոքր ու հաստ շուրթեր

Lips shape determine personality

Այսպիսի շրթունքներ ունեցող մարդկանց հետ ժամանակ անցկացնել սիրում են բոլորը։ Չնայած առաջին հայացքից միգուցե թվա, թե նրանք շատ էգոիստ բան, բայց իրականում այդպես չէ։