Այս հանելուկը կարողանում են լուծել 5 մարդուց միայն 1-ը․ Ո՞վ է տղամարդկանցից ճիշտն ասում

Բավականին երկար ժամանակ է արդեն, մենք ձեզ չենք ներկայացրել հանելուկներ, որտեղ անհրաժեշտ է գործի դնել տրամաբանությունը։ Փորձեք կռահել հայտնի, կարճ, առաջին հերթին հեշտ թվացող բրիտանական հանելուկը, որը արդեն երկար տարիներ է գոյություն ունի, սակայն չի կորցնում իր ակտուալությունը։

«Ջոնը ասում է, որ Ջասթինը ստում է։ Ջասթինը ասում է, որ Թոմն է ստում։ Թոմը ասում է, որ ստում են և Ջասթինը, և Ջոնը։ Հաշվի առնելով այն փաստը, որը նրանք կամ միշտ ճիշտն են ասում, կամ էլ միշտ ստում են պատասխանեք հետևյալ հարցին՝ ո՞վ է նրանցից ճիշտն ասում»։

Մտածեք և պատասխանեք։

Եթե չկարողացաք պատասխանել այս հարցին, ուրեմն մենք կասենք ճիշտ պատասխանը։

Ճիշտ պատասխանն է՝ Ջասթինը։

Բացատրություն: Եթե Թոմը ասում է ճիշտ Ջոնի մասին, ապա Ջոնը այդ դեպքում ճիշտ է ասում Ջասթինի մասին։ Դա նշանակում է, որ Թոմը ստում է։

Եվ եթե Ջոնը ասում է ճիշտը, ապա ստացվում է, որ Ջասթինը ճիշտ է ասում Թոմի մասին, որն էլ պարզվեց վերևում, ճիշտ չէ։

Հետևություն՝ ճիշտը ասում է միայն Ջասթինը։

Աղբյուր