Սպասվում են տեղումներ. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`

Հունվարի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, հունվարի 31-ից փետրվարի 1-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Հունվարի 27-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 28-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: