Կյանքի 17 կարևորագույն կանոններ՝ հանրահայտ Ջոն Ռոքֆելլերից

loading...

Նավթային մագնատ Ջոն Ռոքֆելլերի անունը մինչև այսօր համարվում է հարստության և բարեկեցության խորհրդանիշ։ Ռոքֆելլերն ամեն ինչ սկսել է զրոյից և կարողացել է դառնալ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։

BlogNews-ը Ձեզ է ներկայացնում Ռոքֆելլերի կյանքի 17 կանոն, որոնցով առաջնորդվել է վերջինս. հենց այս կանոնների շնորհիվ է նա կարողացել հասնել նման բարձունքների։



  • Միշտ փորձեք ցանկացած անհաջողությունը նոր հնարավորության վերածել։
  • Պետք չէ վախենալ մեծ ծախսերից. պետք է վախենալ փոքր եկամուտներից։
  • Ով ամբողջ օրն աշխատում է, այլևս չի կարողանա փող աշխատել։
  • Ձեր բարեկեցությունը կախված է հենց Ձեր որոշումներից։
  • Բիզնեսի վրա հիմնված ընկերությունն ավելի լավ է, քան ընկերության վրա հիմնված բիզնեսը։
  • Առավելագույն հաճույքը ներդրած ջանքերից ստացվող դիվիդենտներն են։
  • Բավական չէ միայն ճիշտ գործել. պետք է թույլ տալ, որ մարդիկ հասկանան, որ դուք ճիշտ եք գործում։
  • Գործատուն ավելի շուտ կվարձի ձգտումով մարդուն, քան ամենագետ մարդուն։
  • Լավ կառավարումն այն է, երբ սովորական մարդկանց սովորեցնում եք հանճարեղ մարդկանց աշխատանք կատարել։
  • Համառության շնորհիվ կարելի է հասնել ամեն ինչի՝ առանց բացառության։
  • Ոչ ոք չգիտի, թե ինչի համար է ծնվել, սակայն բոլորը պետք է հիշեն, որ ծնվել են որևէ մեծ բան անելու համար։
  • Մի վախեցեք լավից հրաժարվելուց՝ կատարյալին հասնելու համար։
  • Կարող եք ցույց տալ Ձեր բոլոր միլիոնների աղբյուրը՝ բացառությամբ առաջինից։
  • Մարդկանց ճիշտ վերաբերվելու ունակությունը սուրճի և շաքարի պես բան է, որի համար պետք է վճարել ամենաթանկ գինը։
  • Հաջողության հասնելու համար պետք է հաստատակամ լինել, քանի որ դրա շնորհիվ կարելի է փոխել նաև բնության օրենքները։

Աղբյուր՝ Blognews.am




Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...