Դիմահարդարման 9 կարևորագույն հնարքներ, որ կհեշտացնեն ցանկացած աղջկա կյանքը

loading...

Դիմահարդարում իրականացնելը տաժանակիր գործընթաց է. հարկավոր է ժամանակ և կենտրոնացում: Բարեբախտաբար, կան հնարքներ, որ կօգնեն ձեզ թեթևացնել այդ գործընթացը:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում դիմահարդարման 11 կարևորագույն հնարքներ, որ կհեշտացնեն ցանկացած աղջկա կյանքը:



1. Սուրման քսելուց առաջ աչքի մատիտով նկարեք սլաքը



Եթե հեղուկ սուրմայով ուղիղ գիծ նկարելը ձեզ մոտ դժվար է ստացվում, սկզբում նկարեք սլաքը աչքի մատիտի օգնությամբ, այնուհետև սուրմայով անցեք վրայով:

2. Թարթիչներին ծավալ հաղորդեք դիմափոշու օգնությամբ

Թարթչաներկ քսելուց առաջ ձեր թարթիչներին մի փոքր դիմափոշի քսեք:

3. Օգտագործեք թարթչաներկը որպես սուրմա

Եթե տվյալ պահին սուրմա չունեք, կարող եք դրա փոխարեն օգտագործել թարթչաներկ, պարզապես հարկավոր է բարակ վրձին:

4. Ինչպես ճիշտ նկարել սլաքներ

5. Խոզանակեք ձեր շրթունքները

Խոզանակելով ձեր շուրթերը՝ դուք կվերացնեք բոլոր անհարթություններն ու կոշտուկները:

6. «Վերակենդանացրեք» ձեր թարթչաներկը տաք ջրի օգնությամբ

Եթե թարթչաներկը գրեթե վերջացել կամ չորացել է, ապա ավելացրեք մի քանի կաթիլ տաք ջուր, փակեք այն և թափահարեք:

7. Օգտագործեք շրթներկը որպես կարմրաներկ

Եթե տվյալ պահին կարմրաներկ չունեք, պարզապես մի փոքր շրթներկ քսեք ձեր այտերին և մատերով տարածեք:

8. Թարթչաներկն ուղղահայաց շարժումներով քսեք

Այս կերպ թարթիչներն ավելի են երկարում:

9. Միֆ. թարթիչներ կտրելը չի օգնում

Համացանցում տարածված է մի վարկած, ըստ որի՝ թարթիչները կտրելն օգնում է, որ դրանք հետագայում ավելի խիտ աճեն: Սա ոչ այլ ինչ է, քան միֆ: Բացի այդ, որպեսզի թարթիչները կրկին երկարեն, հարկավոր է 1-2 ամիս, և դրանք լինում են կոշտ և բացարձակապես ոչ կլոր և երկար:

Աղբյուր՝ Blognews.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...