Հայրը իր 17-ամյա դստերը գտավ անկողնում երիտասարդի հետ. այն, ինչ արեց նա, ուղղակի անհավատալի է

loading...

Մի անգամ առավոտյան ես աստիճաներով իջա և սա տեսա՝ իմ 17-ամյա դուստրն ինչ-որ անծանոթի հետ խաղաղ քնած է, ըստ ամենայնի, «բուռն գիշերվանից» հետո: Ես լուռ անցա կողքերով, լուռ նախաճաշ պատրաստեցի, հետո վերև բարձրացա՝ կնոջս, որդուս և կրտսեր դստերս զգուշացնելու, որ ներքևում մարդիկ են քնած և նրանց արթնացնել պետք չէ: Մեր ճաշասեղանը սենյակի հակառակ կողմում է: Մենք սկսեցինք նախաճաշել, ես բացականչեցի. «Երիտասարդներ, նախաճաշը պատրաստ է»:

Երդվում եմ՝ ոչ մի անգամ չեմ տեսել, որ որևէ մեկն այդքան արագ վեր ցատկի: «Նախաճաշը պատրաստ է»,- բղավեցի ես այնպիսի տոնով, կարծես ուզում էի նրա միջից հանել հոգին: Ես աթոռը քաշեցի և նրան հրամայեցի նստել: Ամբողջ ընտանիքը լռեց և նայում էր միայն իր ափսեին՝ վախենալով շարժվել:





Երիտասարդի համար դրանք 3 ամենածանր մետրերն էին, որոնք նա երբևէ անցել էր կյանքում: Իր մարմինը ծածկելով՝ նա հագավ ճաշի սեղանից այն կողմ գտնվող իր հագուստը և նստեց: Ես տղային ասացի.

– Ընկերս, ես պատրաստվում եմ քեզ հարց տալ: Պատասխանը շատ կարևոր է մեզ բոլորիս համար: Կատու սիրո՞ւմ ես:

Նա գեղեցիկ և բավական լավ երիտասարդ էր, բայց ոչ հիմար: Նրա մեջ ինչ-որ տարօրինակ բան կար: Աղջիկս վստահեցրեց, որ նա շատ լավն է և ուշադիր: Նրանք մեկ ամիս էին ծանոթ: Նա միշտ աղջկաս տուն էր ուղեկցում, բայց երբեք գիշերը չէր մնում: Նա ամեն առավոտ հեծանիվով գալիս էր աղջկաս դպրոց տանելու, հետևում էր, որ նա կատարի տնային աշխատանքը, այցելում և խնամում էր, երբ նա հիվանդ էր: Այդ տղան դիմանում էր նրա բոլոր քմահաճույքներին, ոչ լավ բնավորությանը, հոգ էր տանում, ժամանակ և ուժ էր ներդնում իրենց հարաբերություններում: Ասում էր, որ ընտանիք և հարազատներ չունի, նրանք գնահատում էին իրար:

Նրանց հարաբերությունների 8-րդ ամսում ես իմացա, որ նա անտուն է: Նրա հայրն ինքնասպան էր եղել: Մարմնավաճառ մայրը նրանից 3 շաբաթով ավելի երկար էր ապրել: Նրանք ապրում էին ֆուրգոնում, ավելի ճիշտ՝ երկաթի կույտի մեջ: 15 տարեկանից նա 3 տարի փողոցում է ապրել, այգիներում է քնել, Փրկության բանակի ապաստաններում և էժանագին հյուրանոցներում, աշխատել էր շինարարությունում:

Երբեմն նրան հարևաններն էին կերակրում, բայց ավելի հաճախ նա քաղցած էր:

Երբ նա չէր կարողանում գալ աշխատանքի պատճառով, մենք սկսում էինք կարոտել: Ես ու նա ընկերներ չէինք, բայց նա և որդիս շատ լավ հարաբերությունների մեջ էին: Կրտսեր աղջիկս նրան վստահում էր, իսկ կինս նրան մայրական ջերմությամբ էր վերաբերվում: Իսկ ես անհանգստանում էի նրա համար, ուզում էի, որ երջանիկ լինի:

Ես կնոջս ու երեխաներիս պատմեցի նրա պատմությունը: Նրանք լաց եղան: Դժվար էր այդ մասին խոսելը, բայց ավելի դժվար էր հասկանալ՝ ինչպես իմ ավագ դուստրը կարող էր իմանալ այդ ամենը և լռել:

Մի անգամ ես նրան տվեցի տան բանալին և ասացի, որ մենք ամեն օր աշխատանքից հետո կսպասենք նրան, որ տեղափոխվի մեր տուն: Հաջորդ շաբաթ մենք նրա համար դատարկ սենյակը պատրաստեցինք և գնացինք կահույքի հետևից:

Դա տեղի ունեցավ 2000 թ.: Հիմա՝ 17 տարի անց, իմ նորաթուխ որդին և ավագ դուստրս ծաղկող գործ սկսեցին, ինձ ու կնոջս 3 հրաշալի թոռ պարգևեցին:

Աղբյուր՝ Blognews.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...