Տղամարդը, սիրուհու հետ, տանից վտարեց նախկին կնոջը: Ահա, թե ինչպես կինը վրեժխնդիր եղավ…

loading...

37 տարվա համատեղ կյանքից հետո Ջեյքը փոխարինեց կնոջը երիտասարդ քարտուղարուհով: Նրա երիտասարդ սիրուհին պնդեց, որպեսզի նրանք ապրեն Ջեյքի և Էդիթի շքեղ առանձնատանը:

Նրանք, Ջեյքի խորամանկ փաստաբանի օգնությամբ, հասան իրենց նպատակին:



Ամուսինը կնոջը 3 օր ժամանակ տվեց, որպեսզի վերջինս ազատի տունը:



Առաջին օրը կինը հավաքեց իրերը, երկորդ օրը մարդկանց վարձեց, որպեսզի իրերը տեղափոխեին, իսկ վերջին օրը գեղեցիկ սեղան պատրաստեց և միայնակ ճաշեց: Նա Շարդոնե տեսակի թանկարժեք գինի, ծովախեցգետիններ և խավիար էր վայելում հանգստացնող երաժշտության ներքո:

Ճաշկերույթի ավարտից հետո մտավ բոլոր սենյակները և վարագույրների քիվերի սկզբնամասում դրեց ճաշի կիսատ մնացած ծովախեցգետիններն ու խավիարը, իսկ հաջորդ օրը լքեց տունը:

Ջեյքն ու սիրուհին, սկզբում, տանը իրենց շատ լավ էին զգում, բայց մի քանի օր հետո ամեն բան փոխվեց. տնից սկսեց անտանելի հոտ գալ, որը ոչ մի ձևով չէր անցնում:

Շուտով խնդրի մասին իմացան բոլորը: Տան աշխատողները հրաժարվեցին աշխատել, իսկ հյուրեր նրանց այցի չէին գալիս: Ջեյքը և սիրուհին որոշեցին տունը վաճառել, սակայն գնորդները հոտի պատճառով հրաժարվում էին այն գնելուց:

Այս ամենի հետևանքով նրանք բանկից մեծ գումար վերցրեցին, որպեսզի կարողանան նոր տուն գնել:

Նախկին կինը մի օր զանգեց ամուսնուն և ասաց, որ պատրաստ է ամուսալուծության պայմանագրի մեջ որոշ զիջումների գնալ, եթե տունը իրեն մնա:

Ամուսինը ընդունեց կնոջ առաջարկը, իսկ հաջորդ օրը փաստաթղթերը ստորագրված էին:

Ջեյքը և սիրուհին երջանիկ ժպիտով լքեցին տունը` իրենց հետ տանելով նաև տան բոլոր իրերը` այդ թվում նաև վարագույրներն ու քիվերը…

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...