Ամուսնուս ուղղված քննադատություններին վերջ չի դրվելու, որովհետև մեր ազգը երբեք չի զարգանալու. Մարիամ Մելիքյան

loading...

Asekose.am-ը գրում է.

Դերասանուհի Մարիամ Մելիքյանն այս օրերին ամուսնու և դստեր հետ Երևանում է: Մարիամի խոսքով` ամուսինն իրեն խոստացել է ամեն Նոր Տարի Հայաստանում անցկացնել, սակայն դերասանուհու այս միտքը միանշանակ չի ընկալվել:



«Ոնց էս աղջկան բացատրենք, որ դա մեզ համար շատ վատա, որ իրա ԹՈՒՐՔ ամուսինը խոստանում է մեր երկրում նոր տարի անի, թող ոնց կլոր տարի իրանց թուրքիայում են մնում թող այ տենց էլ նոր տարին դեղ անեն ու մեզնից հեռու խաղան։ Արդեն ներվայնանում եմ էս աղջկա խոսքերից»,-գրել է «Անկախ Հայաստան» ֆեյսբուքյան էջը:



Asekose.am-ի խոսել է Մարիամ Մելիքյանի հետ` փորձելով մեկնաբանություն  ստանալ տվյալ քննադատության վերաբերյալ:

Դերասանուհին չցանկացավ մեկնաբանել, ապա հավելեց.

«Եթե ես սկսեմ նման անհիմն տափակաբանություններ վերլուծել, լուրջ չի լինի իմ կողմից: Մարդկանց տեսակետները տարբեր են, իսկ ես անտեսում եմ նման մտքերը և նյութերը: Այդ ամենն ինձ այն աստիճանի չի հետաքրքրում, որ անգամ չեմ ուզում վերլուծել կամ մեկնաբանել, որ այդ նյութի հեղինակին չթվա, որ ինքն իրենից շատ մեծ բան է ներկայացնու, ու ես նրա կարծիքն այդչափ կարևորել եմ: Նույնիսկ տեղյակ չէի այս քննադատությունից: Այդքանը կարող եմ ասել»:

Հարցին` նրա կարծիքով ե՞րբ վերջ կդրվի իր ամուսնու վերաբերյալ քննադատություններին` Մարիամ նշեց, որ երբեք նման բան տեղի չի ունենա:

«Այդ ամենին վերջ չի դրվելու, որովհետև մեր ազգը երբեք չի զարգանալու, երբեք չի դադարալու խոսել, բամբասել, չի փորձելու լավ բանին լավ աչքով նայել: Դա մեր ազգի մեջ կա: Շատ սիրում եմ իմ Երևանը, հայ ազգին, բայց արդեն չեն թողնում` մարդ լավատես լինի: Երբեմն մտածում եմ` մի՞թե ամեն ինչ այդքան վատ է, որ չի լինում այնպես, որ մարդիկ մի փոքր բարի լինեն կամ լավ աչքով նայեն: Երբ տեսնում եմ, որ հղի կինը կամ մայրը վատ մեկնաբանություններ է գրում, մտածում եմ, որ այդքան էլ բարի չէ մեր ազգը, թեպետ, իհարկե, չի կարելի որոշ զանգվածից ելնելով` դատողություններ անել և այդ ամենը վերագրել ամբողջ ազգին: Ամեն դեպքում շատ տհաճ է»:

Մարիամի խոսքով` համացանցից դուրս` իրականում կյանքում, նման քննադատությունների չի հանդիպում:

«Առօրյայում բացարձակ չեմ զգում, ամենավիրավորականն էլ հենց դա է: Փաստն այն է, որ ով տեսնում է, դեմքիդ ժպտում է, շատ  սիրալիր մոտենում են, լուսանկարվում են, ջերմ խոսքեր են ասում»:

Աղբյուր՝ Blognews.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...