Ահա, թե ինչ է սպասվում Ձեզ 2018 թվականին՝ ըստ արևելյան հորոսկոպի

Загрузка...

2018 թ., ըստ չինական օրացույցի, խաղաղ Դեղին, հողե շան տարի է: Հաջորդ տարի հաջողությունը երաշխավորված կլինի կենդանակերպի շատ նշանների համար: Աստղագուշակության համաձայն՝ դրական միտումները վերաբերում են ինչպես կարիերայի աճին, այնպես էլ՝ անձնական կյանքին: Այդ շրջանը կբերի շատ հաճելի զգացումներ և ձեռքբերումներ աշխատանքում: Պետք է կենտրոնանալ արդյունքի վրա:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում չինական հորոսկոպ 2018 թվականի համար:





Ըստ չինական օրացույցի՝ Շունն օգնության կգա բոլոր տառապողներին և կպատժի վիրավորողներին, սրիկաներին և խաբեբաներին: Նա աշխարհին խաղաղություն և համաձայնություն կբերի: Ըստ աստղագուշակների՝ Շան տարին հանգիստ և չափված կլինի: Այն իդեալական կլինի դիվանագիտական կապեր հաստատելու, պայմանագրեր կնքելու և զինադադարի համար: 2018 թ. նաև դրական փոփոխություններ կբերի անձնական կյանքում:

Շան համար տարին հաջող կլինի ցանկացած նախաձեռնության դեպքում:

Առնետները պետք է շատ աշխատեն: Այդ տարին բարդ կլինի, սակայն գոհ կմնաք աշխատանքի արդյունքից և լիարժեք երջանկություն կզգաք: Գլխավորը՝ ուժերը չխնայեք, մի ծուլացեք:

Ցուլի համար 2018 թ. անակնկալ է պատրաստել դրամական շահույթի կամ կարիերայի աճի տեսքով: Նոյեմբերին միայնակ Ցուլերը կգտնեն սիրելիի սրտի բանալին և ամուր ընտանիք կստեղծեն:

Վագրերի համար առաջիկա տարին կնպաստի իրենց ներուժի իրացմանը և տաղանդների բացահայտմանը: Մի վախեցեք նոր բան փորձելուց կամ տարօրինակ թվալուց, առաջ շարժվեք դեպի երազանքը:

Ճագարը (Կատու) ամբողջ տարին կձգտի հաղթել ցանկացած գործում, ամեն ինչում առաջինը լինել: Գլխավորը չափը չանցնելն է, այդ դեպքում ջանքերն արդյունք կտան:

Վիշապները նոր ընկերներ ձեռք կբերեն Շան տարում: Այս նշանի տակ ծնվածներին կլսեն, խորհուրդ կհարցնեն: Խաղաղությունը և ազնվությունը ձեզ կծածկեն իրենց ալիքով:

Օձի տարում ծնվածների համար տարին յուրահատուկ կլինի ինքնազարգացման առումով: Կարող եք ձեր անձի նոր եզրեր բացահայտել, մշակել ձեր զարգացմանը խանգարող բացասական ասպեկտները, ավելի իմաստուն և համբերատար դառնալ:

Ձիերին խաղաղ և հաճելի տարի է սպասվում: Միակ խնդիրը կարող է առողջությունը լինել: Դրա հետ պետք չէ կատակել: Շունը ձեզ հրահանգում է չձգձգել հիվանդությունների բուժման հարցում, դա ձեզ համար պետք է առաջին տեղում լինի:

Եկող տարին Այծի (Ոչխար) համար հաջող կլինի: Նոր տարում ինքնավստահ կլինեք, լիովին կենթարկեցնեք ձեր զգացմունքները: Տարվա կեսը ձեզ համար մի քանի յուրահատուկ հանդիպում է պատրաստել:

Կապիկները չեն կարողանում նույն տեղում նստել, փոփոխություններ և արկածներ եք ուզում: Բայց ճակատագիրը ձեզ հետ կապված իր ծրագրերն ունի: Տարին խոստանում է անցնել «Սովորել, սովորել, ևս մեկ անգամ սովորել» կարգախոսի ներքո, այնպես որ, հանդիպումներն ու ծանոթությունները երկրորդ պլան կմղվեն:

Աքաղաղների համար բարձրագույն ուժերը բավական անսպասելի նվեր են պատրաստել, որն արմատապես կփոխի ձեր կանքը: Անասելի հնարավորություններ կստանաք, այնպես որ, բաց մի թողեք ձեր հնարավորությունը:

Վարազի (Խոզ) համար տարին հոգսաշատ կլինի: Ձեզ մշտապես կդիմեն օգնության, խորհրդատվության համար: Դրանից կհոգնեք, բայց Շունը խորհուրդ է տալիս դիմանալ, իսկ ավելի լավ է՝ լիարժեք հանգիստ կազմակերպել ձեզ համար:

Ընդհանուր առմամբ, եկող տարին արդարացի և խաղաղ կլինի: Ավելի մոտ եղեք ընտանիքին և ավելի համբերատար՝ մյուս մարդկանց հանդեպ:

Աղբյուր՝ Blognews.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...