Ի՞նչ գույնի հագուստով ու զարդարանքով է խորհուրդ տրվում դիմավորել 2018 թվականը կենդանակերպի տարբեր նշաններին

Загрузка...

Պատրաստվել ամանորյա գիշերին նախապես ամենայն պատասխանատվությամբ ՝ պարտադիր է: Աստղագետները հաստատում են, որ դիմավորելով ամանորյա գիշերը համապատասխան ձեր կենդանակերպի նշանի՝ կարող եք երաշխավորված համարել բարեհաջող տարին՝ սիրո և նյութական բարեկեցության առումով:



Խոյ



Հագուստի գույնը. Մտքներովդ չանցնի դիմավորել Նոր տարին մանուշակագույն հագուստով  Նախընտրությունը տվեք կարմիր, կապույտ և նարնջագույն երանգներին:

Զարդերը. Սեր և հաջողություն կբերեն խոյերին ռուբինը, զմրուխտը և ադամանդը:

Հաջողության թալիսման.  Ոսկե մատանի կամ կախազարդ:

Ցուլ

Հագուստի գույնը. Խորհուրդ չի տրվում հագնել կարմիր հագուստ: Հաջողություն կբերեն բաց կանաչ, երկնագույն, շիկակարմիր և դեղին գույները:

 Զարդերը. Ձեր սքանչելի տեսքը ամանորին կընդգծեն փիրուզը, զմրուխտը կամ ցիտրինը:  

Հաջողության թալիսմանըԲուի պատկերով կախազարդը:

Երկվորյակ

Հագուստի գույնը.  Ամանորյա գիշերը խորհուրդ է տրվում անցկացնել մանուշակագույն կամ նարնջագույն հագուստով:  Կանաչավուն երանգներից ճիշտ կլինի խուսափել: Զարդերը. Արծաթե զարդեր ՝վրան բյուեղապակի կամ հասպիս:

Հաջողության թալիսմանը. Ադամանդեե կամ ագաթե կախազարդ օձի տեսքով:

Խեցգետին

Հագուստը.  Խորհուրդ է տրվում դիմավորել ոլոռի գույնի հագուստով:

Զարդերը.  Արծաթե կամ ոսկե մատանի՝ զմրուխտով:

Հաջողության թալիսմանը.  Լուսնաքարով մատանի կամ ականջօղեր

Առյուծ

Հագուստի գույնը. Համընդհանուր ուշադրության կենտրոնում կհայտնվեք ոսկեգույն երանգով և սև դրվագներով հագուստ կրելու դեպքում:   Ամանորյա գիշերը սպիտակ հագուստով խորհուրդ չի տվում անցկացնել:

Զարդերը. Վզնոց՝  ռուբինով, սաթով կամ օպալով զարդարված:

Հաջողության թալիսմանը.  Կախազարդ զատիկի տեսքով:

Կույս

Հագուստի գույնը.   Աստղերը խորհուդ են տալիս դիմավորել Նոր տարին կանաչ կամ սպիտակ հագուստով:

Զարդերը. Հրաժարվեք թանկարժեք քարերից՝ կանգ առնելով նեֆրիտի կամ սերդոլիկի վրա:

Հաջողության թալիսմանը. Կրծքազարդ կամ կախազարդ մորեխի տեսքով:Կշեռք

Հագուստի գույնը.  Համարձակ հագեք ցանկացած պաստելային երանգի հագուստ:

Զարդերը.  Մարգարտե, սապֆիրե կամ կորալե ականջօղեր:

Հաջողության թալիսմանը.  Սրտիկով մատանի:

Կարիճ

Հագուստի գույնը.  Հագեք արծաթագույն տոնական հագուստ:

Զարդերը. Սպիտակ ոսկուց և ակվամարինով, տոպազով կամ ռուբինով կախազարդ:

Հաջողության թալիսմանը. Ցանկացած մետաղական ձուլվածքից թևնոց:

Աղեղնավոր

Հագուստի գույնը.  Խորհուրդ է տրվում դիմավորել Նոր տարին մուգ կարմիր, երկնագույն կամ թանաքագույն հագուստով:

Զարդերը. Գլխազարդ՝ սապֆիրով կամ ամետիստով զարդարված:

Հաջողության թալիսմանը.  Հասպիսից կրծքազարդ:

Այծեղջյուր

Հագուստի գույնը.  Այծեղջյուրների ընտրությունը պետք է կանգ առնի սև կամ մոխրագույն հագուստի վրա՝ դեղին գույնի շեշտով:

Զարդերը. Նռնաքարով թևնոց:

Հաջողության թալիսմանը. Ձեռքի ժամացույց սև կատվի պատկերով:

Ջրհոս

Հագուստի գույնը.  Նոր տարվա գիշերը դուք անդիմակայելի կլինեք բաց մանուշակագույն կամ երկնագույն հագուստով:

Զարդերը. Արծաթե ականջօղեր՝ լազուրիտով կամ կապույտ տոպազով:

Հաջողության թալիսմանը .Աստղի տեսքով մատանի կամ կախազարդ:

Ձկներ

Հագուստի գույնը. Դիմավորեք Ամանորը փիրուզագույն կամ   այլ երփներանգ գույներով հագուստով:

Զարդերը.  Մարգարտե կամ լուսնաքարե վզնոց:

Հաջողության թալիսման.  Փողկապ կամ անվանատառերով կրծքազարդ:

Այժմ դուք պատրաստ եք դիմավորել 2018 թվականը: Թող իրականան ձեր բոլոր երազանքները:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...