Տոներին ընդառաջ պատրաստում ենք անուշահամ ու մեղրաբույր փախլավա

Загрузка...

Տոնական սեղանների զարդը և ամենասիրված թխվածքը, հավանաբար, բոլորը կհաստատեն, որ լավ պատրաստված փախլավան է: Այսպես, տոներին ընդառաջ ձեզ ենք ցանկանում ներկայացնել փախլավայի բաղադրատոմսը,  որը վստահ ենք ձեզ պետք կգա:

Խմորի համար անհրաժեշտ է 



  • Շաքարավազ-1 բաժակ
  • Հալեցրած կարագ- 200գր.
  • Ձու- 2 հատ
  • Կաթ- 1 բաժակ
  • Խմորիչ՝ 25 գր.
  • Ալյուր- 1կգ

Միջուկի համար



  • Կտրտած ընկույզ- 2 բաժակ
  • Շաքարավազ- 1 բաժակ,
  • Դարչին՝ ըստ ճաշակի

Փախլավայի վրա լցնելու համար

  • Հալեցրած կարագ- 300գր.
  • Մեղր՝ 400մլ.

Խմորիչը լցնել տաք կաթի մեջ, որի մեջ պետք է նախապես հալեցնել շաքարավազը և թողնել 15 րոպե: Հետո ավելացնել հարած ձվերը, ալյուրը և խմոր պատրաստել: Խմորը 20 րոպե թողնել հանգստանա:

Պետք է ստանալ շերտավոր խմորի նման խմոր: Խմորը բաժանել 4 մասի և գրտնակել, շերտերի վրա կարագ քսել և դնել իրար վրա: Գործողությունը մի քանի անգամ կրկնել: Հետո խմորը բաժանել 4 մասի և գրտնակել: Գրտնակած շերտը դնել նախապես տաքացրած և յուղապատ կաղապարի վրա, միջուկը բաժանել երեք մասի, մի մասը լցնել խմորի վրա, ծածկել հաջորդ շերտով և նորից լցնել միջուկը, նույնը անել նաև երրորդ շերտի հետ, վերին շերտի վրա քսել ձվի հարած դեղնուց և դնել ջեռոցը 10-20 րոպե ցածր ջերմաստիճանով: Հետո հանել ջեռոցից և հենց կաղապարի մեջ փախլավամ կտրտել շեղանկյուններով: Փախլավայի կտրտած կտորների վրա լցնել մեղր և դնել ջեռոցը: Այս գործողությունը կատարել 4-5 անգամ 1-1,5 ժամվա ընթացքում: Վերջում վրան լցնել մեղր,  թողնել ներծծվի և մի քանի ժամ հետո մատուցել:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...