«Ուզում եմ արթնանալ Ժաննա Բուտուլյանի կողքին». Փոքրիկ Կառլի անկեղծ ցանկությունները և ոչ միայն

Загрузка...

Կառլ Ավետյանին կամ ինչպես նրան  անվանում «Փոքրիկ Կառլ»-ին շատերը ճանաչում են «Արմքոմեդի» երգիծական հաղորդումից: Ֆեյսբուքահայությանը Կառլը հայտնի է իր հումորային գրառումներով և զվարճալի լուսանկարներով։ BlogNews.am-ի բլից հարցերին այս անգամ ինքնատիպ պատասխաներ է տվել հենց ՆԱ:

 _Ի՞նչ կգտնենք Ձեր սենյակում պեղումներ անելիս:



_Ավտոմեքենայի դիմապակի։



_Ովքե՞ր են կառավարում աշխարհըերբ կանայք զբաղված են:

_Մասոնները։

_Ի՞նչ են ուզում հարցնելֆեյբուքում ապրող հազարավոր տղաներ, ովքեր գրում են «Բարև գեղեցկուհի, մի բան հարցնեմ էլի»:

_Եսի՞մ, ինձ դեռ ոչ մի անգամ տենց բան չեն գրել։

_Ու՞մ նայեն աղջիկներըեթե Դուք տարածքում չեք:

_Տարածքից դուրս գալուց ես միշտ իմ նկարներն եմ բաժանում, որ չկարոտեն։

_Քանի՞ բաժակ խմելուց հետո պատրաստ կլինեք զվարճանալ ռաբիս երաժշտության տակ:

Ես պատրաստ եմ դա անել առանց խմելու։

_Այս եղանակին խաշ ուտենքթե՞ հարիսա:

_Հենց հիմա մատներս խաշոտ են։ Այնպես որ` խաշ

_Երեկոյան ո՞ր ժամից հետո Ձեզ տանը փնտրենք:

Ինչի՞ եք ցանկանում ինձ երեկոյան իմ տանը փնտրել։

_Առանց հեռախոսի  քանի օր կկարողանաք ապրել:

Հինգ։ Հինգ ժամ

_Խոզերի  խմբին ի՞նչ են ասում: Google-ում փնտրել չկա:Դ

_Խոզերի խմբին անվանում են բոլուկ։ Յանդեքսով նայեցի ։Դ չեմ Գուգլել

_Ի՞նչ արտահայտություն եք շատ հաճախ օգտագործում:

_Սիրում եմ քեզ Սերգեյ, գժվում են քո համար Նարեկ, աշխատավարձս ե՞րբ կբարձրացնեք

21740429_1583248925070501_1605275579505387468_n

_Ինչով է տարբերվում հոթդոգը սենդվիչից:

_Ներաշխարհով։

_Ու՞մ հեռախոսահամարը անգիր գիտեք:

_ Իմ վատ հիշողությունը ինձ թույլ չի տալիս այդպիսի բան ինձ թույլ տամ։ Հազիվ իմ համարն եմ կարողանում հիշել։

_Ո՞ր աղջկա համար դուռ չեք բացի:

_Թայլանդից նոր Երևան ժամանած աղջկա։

_Ու՞մ կվստահեք Ձեր ֆեյսբուքի գաղտնաբառը:

_Ֆեսյբուքի password դաշտին, միայն։

_Ուտեստորից երբեք չեք հրաժարվում

Միանշանակ պյուրե։

_Դպրոցում Դուք էիք արտագրումթե՞ Ձեզնից էին արտագրում:

Ես, բայց ավելի բարձր էի ստանում

_Ո՞ր հայտնի դերասանուհու կողքին կուզենայիք արթնանալ:

ժաննա Բուտուլյանի

_Աղջիկների հետևից ռեպլիկներ թողնում ե՞քՃիշտն ասեք:Դ

Հիմնականում ձմռանն եմ ռեպլիկ թողնում, երբ բարակ շորեր հագած աղջիկ եմ տեսնում։ Գոռում եմ` տաք հագնվի։

_Կնոջ հետ գնումների գնալուց վատ բանմեկ էլ

Բաղրամյանով պիկ ժամին տուն գնալն ա։

_Ի՞նչ տարօրինակություն ունեք:

Ժամանակ առ ժամանակ յութուբով տարբեր վերջին զանգերի վիդեոներ եմ նայում, լուրջ։

19399965_1505788986149829_7922002216550354598_n

_Ձեր բնավորության ո՞ր գծին արժե սիրահարվել:

Առատաձեռն եմ, բայց չափի մեջ

Ի՞նչ կա չկա» հարցին ինչ եք պատասխանում:

Ի՞նչ կա չկա հարցը ունի միայն մեկ պատասխան։ Բան չէ, դու ասա

_Ե՞րբ եք վերջին անգամ երթուղայինից օգտել:

Երթուղայինը իմ երկրորդ կեսն ա, ես ամեն օր օգտվում եմ երթուղայինից։

_Մտերիմները ի՞նչ փաղաքշական անունով են Ձեզ դիմում:

Մտերիմներն ինձ փաղաքշական անունով չեն դիմում, որ երես չառնեմ։

_Երբ միացնում ենք հեռուստացույցը ու եթերում  ArmComedy-ն էշարունակենք դիտելթե անջատենք:

Եթե Սերգեյը իր նոր բոթասներից ա խոսում կամ երգում ա, ապա անհապաղ անջատեք։

 Բլից հարցերը՝ Էմմա Վարդանյանի

Աղբյուր՝ Blognews.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...