Ականի պայթյունից զոհված Գեղամ Զաքարյանը սպա էր, բանակը լավ սպա կորցրեց. համայնքապետ

Загрузка...

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունի հետևանքով զոհված Գեղամ Զաքարյանը սպա էր, Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի բնակիչ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մուսալեռի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանը:



«Գեղամ Զաքարյանն ավարտել էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը ու շարունակել ծառայությունը: Համեստ, հայրենասեր, բարի ու շնորհքով տղա էր, մեծ կորուստ էր մեզ համար, բանակը լավ սպա կորցրեց»,- ասաց Հովհաննիսյանը:



Նա հայտնեց, որ Գեղամ Զաքարյանը բնակվել է Մուսալեռում՝ ծնողների հետ, ամուսնացած չէր, ունի քույր ու եղբայր ովքեր ամուսնացած են և գյուղում չեն ապրում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.):

1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Աղբյուր՝ Tert.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...