Աղջիկներ, ուշադրություն. ինչ է կատարվում օրգանիզմի հետ եղունգի լաք քսելուց 10 ժամ անց

Загрузка...

Բոլորս էլ գիտենք, որ չի կարելի եղունգներին շատ հաճախակի լաք քսել, քանի որ դրա հետևանքով եղունգները թուլանում են և դեղնում: Իրականում այս գեղեցկության միջոցը շատ ավելի մեծ վնաս է հասցնում մեր առողջությանը, քան ընդունված է կարծել:

Չենք հորդորում ձեզ հրաժարվել մանիկյուրից: Մենք պարզապես ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն ազդեցությունը, որ լաքն ունենում է մեր օրգանիզմի վրա:



Ի՞նչն է հիմնական վտանգ ներկայացնում մեր առողջության համար



 Լաքը տոքսիկ է: Ժամանակակից կոսմետիկ որոշ միջոցներ պարունակում են հետևյալ բաղադրիչները, որոնք քայքայում են ձեր առողջությունը:

  • Տոլուոլ (Toluene) – լուծող նյութ է, որի շնորհիվ եղունգների վրա հարթ ծածկույթ է առաջանում, և պիգմենտը երկար է պահպանվում: Հայտնի է, որ տոլուոլն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և կարող է առաջացնել ռեպրոդուկտիվ ֆունկցիայի հետ կապված խնդիրներ: Գլխացավը, թուլությունը, ուշագնացությունը, սրտխառնոցը անորակ լաքի օգտագործման հետևանքներից են:
  • Ֆորմալդեհիդ (Formaldehyde) – անգույն գազ, որի շնորհիվ լաքն ավելի երկար է պահպանվում: Ալերգիկների մոտ ֆորմալդեհիդի հետ կոնտակտի արդյունքում կարող է առաջանալ դերմատիտ և քիմիական այրվածքներ: Ավելի ծանր դեպքերում՝ սրտի ռիթմի խախտում, ցնցումներ և անգամ քաղցկեղ:
  • Դիբուտիլֆտալատ (Dibutyl Рhthalate) – օգտագործվում է որպես արոմատիզատոր: Այս բաղադրիչի պատճառով կարող են առաջանալ էնդոկրին խախտումներ, գինեկոլոգիական հիվանդություններ, շնչուղիների հիվանդություններ:

Գիտանականները կատարել էին մի հետազոտություն, որին մասնակցում էին 24 կանայք: Եղունգենրին լաք քսելուց 6 ժամ անց կանանց մեծամասնության մոտ արձանագրվեց դիֆենիլֆոսֆատի բարձր մակարդակ: Այս նյութը հանդիսանում է տրիֆենիլֆոսֆատի ածանցյալ և առաջանում է մետաբոլիզմի ժամանակ: Իսկ արդեն 10 ժամ անց դիֆենիլֆոսֆատի քանակությունը 7 անգամ գերազանցում է նորման:

Ինչպե՞ս ընտրել լաք, որը կլինի անվնաս առողջության համար

Որոշ լաքերի վրա կան հատուկ նշաններ:

  • «5-Free» – սա նշանակում է, որ լաքը չի պարունակում ֆորմալդեհիդ (formaldehyde), նրա ածանցյալները (formaldehyde resins), տոլուոլ (toluene), դիբոտիլֆլատատ (dibutyl phthalates) և կամֆոր (camphor):
  • «3-Free» – սա նշանակում է, որ լաքում չկա 3 բաղադրիչ՝ ֆորմալդեհիդ (formaldehyde), դիբոտիլֆլատատ (dibutyl phthalates) և տոլուոլ (toluene):

Այսպիսով՝ լաք գնելուց առաջ առաջին հերթին ստուգեք դրա բաղադրությունը, չէ՞ որ ձեր առողջությունը ձեր իսկ ձեռքերում է:

Աղբյուր՝ Blognews.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...