5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար

Загрузка...

Կինոյում այս մարդիկ մարմնավորել են և՛ դրական, և՛ բացասական կերպարների, բայց նրանց գլխավոր դերն իրական կյանքում է, և հաճախ այն ավելի ողբերգական է, քան ցանկացած էկրանավորում:

Իգոր Լիվանով և Իրինա Բեզռուկովա



Այս դերասանները վաղուց էին բաժանվել, բայց տեղի ունեցած ողբերգությունը նրանց ստիպեց հաշտվել. 2015 թ. մահացավ նրանց մեծահասակ որդին:



Լիվանովի համար սա առաջին կորուստը չէր, նրա առաջին կինն ու դուստրը 1987 թ. զոհվեցին սարսափելի երկաթուղային վթարից:

Դերասանը շատ էր տառապում և փորձում էր աշխատանքի միջոցով ցրվել: Նա սկսեց դերասանական վարպետություն դասավանդել, իսկ տաղանդավոր ուսանողների մեջ նկատեց Իրինա Բախտուրային:

Զույգը սկսեց հանդիպել, 1989 թ. տղա ունեցան՝ Անդրեյը:

10 տարի անց Իրինան Իգորին լքեց հանուն Սերգեյ Բեզռուկովի:

2015 թ. մարտին Անդրեյին մահացած գտան իր տանը:

Իրինա և Սերգեյ Բեզռուկովները բաժանվեցին այդ ողբերգությունից մի քանի ամիս անց:

Իրինան և Իգորը հաշտվեցին:

Դմիտրի Դյուժև

18 տարեկանում Դմիտրին կորցրեց իր կրտսեր քրոջը, ում շատ էր սիրում: 12-ամյա աղջիկը լեյկեմիայից մահացավ: Ապրած շոկից հետո նա նույնիսկ ուզում էր ամեն ինչ թողնել ու վանք գնալ, բայց ծնողները կանգնեցրին նրան:

Թատերական արվեստի ռուսական համալսարանում Դմիտրին իրեն վտարանդի էր զգում հաջողակ համակուրսեցիների կողքին և անվստահության պատճառով թողեց ուսումը:

Հայրը որդուն դաս տալու համար ստիպեց խանութում աշխատել: Արդեն մի քանի օր անց Դմիտրին հասկացավ, որ սխալվել է և ցանկացավ փախչել այդպիսի կյանքից:

Դստեր կորստից հետո Պյոտր Դյուժևը նույնպես չէր կարողանում ուշքի գալ: Նա խմում էր, ծաղրում Դմիտրիի մորը, իսկ մի անգամ վեճից հետո իր երակները կտրեց:

Մոտ մեկ տարի անց՝ 47 տարեկանում, սրտի հետ կապված խնդիրների պատճառով մահացավ Դյուժևի մայրը:

Բոլորովին մենակ մնալով՝ Դյուժևը նորից որոշեց վանք գնալ, բայց վանականները նրան համոզեցին, որ նա կարող է շատ օգուտ բերել աշխարհիկ կյանքում:

Ողբերգությունների շարքը վերջացավ, երբ Դմիտրին հանդիպեց իր սիրուն՝ Տատյանա Զայցևային:

2008 թ. նրանք ամուսնացան և հիմա 2 որդի ունեն:

Քեթի Հոլմս

2006 թ. բոլորը հեքիաթ էին անվանում Քեթիի և Թոմ Կրուզի հարսանիքը, բայց 5 տարի անց Քեթին դստեր հետ փախավ Թոմից և սայենթոլոգների նրա աղանդից:

Բաժանությունից հետո դերասանուհին աղանդի մասին լռեց 5 տարի:

Սայենթոլոգների մասին սարսափելի բաներ են պատմում՝ աղանդի անդամները հոգեբանական ճնշման տակ են, ծնողներին մի քանի տարով թույլ չեն տալիս մոտենալ երեխաներին:

Աղանդի մի նախկին անդամ պատմեց, որ մարդկանց ստիպում են հետևել իրար:

Կրուզի քույրերը 15 տարի լրտեսում էին նրան:

Քեթին բաժանությունից հետո կարծես ծաղկում է:

Շշուկներ են շրջանառվում, որ նա արդեն 3 տարի հանդիպում է Ջեյմի Ֆոքսի հետ:

Հիթ Լեջեր

Պապարացիները դերասանին անընդհատ հետևում էին, նա նույնիսկ վախենում էր տնից դուրս գալ:

Հաճախ Հիթը և նրա ընկերուհին՝ Միշել Ուիլյամսը, ցույց էին տալիս՝ ինչ են մտածում լրագրողների մասին, իսկ նրանք ի պատասխան սկսեցին վրեժ լուծել դերասանից, օրինակ՝ Սիդնեյում կարմիր գորգի վրա Լեջերի վրա ջուր ցանեցին ջրցան հրացաններով:

Միշելից բաժանվելուց հետո Լեջերը հոգեկան խնդիրներ ունեցավ, նա շատ քիչ էր քնում: Այդ ժամանակ նա մարմնավորեց Ջոկերի հայտնի դերը, որի համար «Օսկար» ստացավ․․․ ճիշտ է, արդեն հետմահու:

Սուզվելով իր հերոսի կերպարի մեջ՝ դերասանը մեկ ամսով փակվեց հյուրանոցի համարում: Հիթը նույնիսկ «Ջոկերի օրագիր» ուներ:

Վերջին ֆիլմի նկարահանումների ժամանակ Լեջերը թոքերի ծանր բորբոքում էր տանում, բայց միայն անքնության դեմ հաբեր էր ընդունում: 2008 թ. հունվարի 22-ին նրան հայտնաբերեցին անգիտակից վիճակում, իր տանը: Շտապօգնությունը չկարողացավ փրկել նրան, փորձաքննությունը ցույց տվեց, որ նա թունավորվել է ուժեղ քնաբերից: Լեջերն ընդամենը 28 տարեկան էր:

Աղբյուր՝ Blognews.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...