Սկանդալ երևանյան դպրոցում. 1-ին դասարանցու ձեռքերը կապել են, տարել զուգարան, ծեծել ու կտրել թարթիչները


Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հունաստանի և Հայաստանի քաղաքացուհի, 47-ամյա Մարինե Սարգսյանը պատրաստվում է դիմել ՀՀ Ոստիկանութան պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջիններս իրենց հսկողության տակ վերցնեն նոյեմբերի 8-ին Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մարիոս-Արտյոմ Սարգսյանի նկատմամբ դպրոցում կատարված անմարդկային վերաբերմունքի բացահայտման գործը:

Shamshyan.com-ի հետ զրույցում մայրը, ով նաև պատրաստվում է դիմել Հայաստանում Հունաստանի դեսպանատուն, ասել է.



«Երեխայիս նկատմամբ նոյեմբերի 8-ին նշված դպրոցի զուգարանում իր դասընկերներ՝ Մինասը, Գոռը և Գագիկը բռնություն են կիրառել. սկոտչով կապել են ձեռքերը ու դեմ են տվել պատին, մի քանի հարվածներ են հասցրել, ինչի հետքերը կա մարմնի և քթի վրա, այնուհետև նրանցից մեկն էլ մկրատով երեխայի թարթիչներն է կտրել: Տղաս առողջական խնդիրներ է ունեցել նախկինում և մեծ դժվարությամբ՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Իսրայելում բուժումների ենք տարել:



Որոշ չափով ապաքինվել էր, գրեթե չէր կակազում, սակայն այս դեպքից հետո երեխայի մոտ նորից սկսվել է վախի մթնոլորտն ու խոսելիս սկսել է նորից կակազել: Զարմանում եմ, ինչպես կարելի է 21-րդ դարում նման ձևով վերաբերվել երեխայի հետ ու դպրոցի տնօրինությունն ու դասղեկը, ինչու չէ, նաև մանկավարժական կոլեկտիվը, տեղյակ չլինեն, իսկ մեր՝ նրանց դիմելուց հետո փորձեն ծածկադմփոց անել:

Խնդրում եմ Վ. Գասպարյանին, Լ. Մկրտչյանին և Տ. Մարգարյանին, որ նրանք հետամուտ լինեն, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, հակառակ դեպքում՝ եթե մնան անպատիժ, նույն արարքը նորից չկրկնվի մեկ այլ երեխայի նկատմամբ: Որպես ծնող ինձ զայրացնում է նաև դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի և դասվար Վերոնիկա Կարենովնայի՝ խնդրին մատների արանքով նայելու հանգամանքը»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

loading...