Իրանի արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 328-ի. ՖՈՏՈՇԱՐՔ


Իրանի արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 328-ի: Այդ մասին հայտնում է Press TV-ն՝ վկայակոչելով Իրանի աղետների կառավարման ազգային կենտրոնին: Երկրաշարժի հետևանքով վիրավորվել է մոտ 2,5 հազար մարդ:

Հաղորդագրությունների համաձայն՝ Իրաքում երկրաշարժի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել է 130 մարդ:



7.3 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի՝ տեղի ժամանակով 21:18-ին Իրանի և Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կիլոմետր հարավ ընկած հատվածում: Ամենաշատ զոհերը գրանցվել են Իրանի Քերմանշահ շրջանի Սարփոլե Զահաբ քաղաքում:



Հաղորդվում է, որ մոտ 70 հազար մարդ մնացել է անտուն: Նրանց համար կազմակերպվում են վրանային ճամբարներ: Երկրի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրել:

Քերմանշահում հայտարարվել է եռօրյա սուգ:

Նշենք, որ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում, Քուվեյթում, Հորդանանում, Լիբանանում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում և Բահրեյնում:

Residents huddle by a fire in an open area following a 7.3-magnitude earthquake at Sarpol-e Zahab, in Iran’s Kermanshah Province, early on November 13, 2017. Damaged buildings are seen in the background. (Photo by AFP)

Աղբյուր՝ Tert.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

loading...