Ատամնաբույժները ատում են այս թեման. ահա, թե ինչպես վերականգնել լինդը, երբ ատամի վզիկը բացվել է


Bestinfo.am-ը ներկայացնում է՝

Լնդերի իջվածքը բերանի խոռոչի տարածված խնդիր է։ Լնդի բացվածքն անհարմարավետություն, ատամների խախտում ու կարիես է առաջացնում, գրգռում նյարդերը և երբեմն էլ հասցնում ատամների փչացման։ Քանի որ հիվադությունը վարակիչ չէ և չի ուղեկցվում ուժեղ ցավերով, մարդիկ մատների արանքով են նայում այդ պաթոլոգիայի բուժմանը։



Եթե նկատել եք, որ ձեր ատամի վզիկը բացվել է, պատրաստ եղեք, որ այն բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու  բերանի խոռաչում։



Մենք ձեզ առաջարկում ենք հասարակ ու բնական դեղատոմսեր, որոնց շնորհիվ արագ ու արդյունավետ կձերբազատվեք այդ գլխացավանքից։

Ինչո՞վ ողողել լնդերը բորբոքման դեպքում

Քնջութի յուղ

Այս հրաշալի յուղը հիանալի միջոց է բերանի խոռոչի արդյունավետ ողողման համար։ Վերցրեք 1 թեյի գդալ քնջութի յուղ և 3 րոպե շարունակ ողողեք ատամները։ Երեք շաբաթ անց կզգաք, որ ձեր լնդերն ամրացել են։

Քսուքներ լնդերի համար

Վերցրեք 1 թեյի գդալ ձիթայուղ, ավելացրեք 4 կաթիլ վարդի յուղ և այդ խառնուրդով տրորեք լնդերը։ Կրկնեք օրը երեք անգամ՝ մեկ ամսվա ընթացքում։

Բուսական հյութեր

Լնդերի հիվանդության դեմ պայքարելիս օգտագործում են կռատուկի արմատներ։ Դրանք մանրացրած լցրեք հյութաքամիչի մեջ, մի լավ քամելուց հետո ստացված հեղուկը խառնեք գոլ ջրին՝ 1 : 5 համամասնությամբ։ Բերանն անհրաժեշտ է ողողել օրը 3 անգամ՝ 5-ական րոպե։ Բուժումը կրկնեք 1 շաբաթ շարունակ։

Կարելի է օգտագործել նաև խաշած բազուկը։ Բազուկը կլպեք, բազուկի շերտին քսեք եղեսպակի յուղ և դրեք լնդերի ու պահեք 20 րոպե։

Հազարատերևուկ

Աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող այս բույսն իսկական  կապող ու հակաբորբոքային միջոց է և հիանալի նպաստում է լնդերի բուժմանը։ Օրը մեկ անգամ ողողեք բերանը հազարատերևուկի եփուկով, և ձեզ երբեք չեն անհանգստացնի լնդերի հետ կապված խնդիրները։

Նիվենու յուղ

Օգտագործեք նիվենու (էվկալիպտի) յուղը որպես ողողման միջոց՝ լնդերի բորբոքումը վերացնելու համար։

Ալոե վերա

Ատամի վզիկի բացվածքի դեպքում երկայնությամբ կտրած ալոեի շերտը դրեք լնդերին և պահեք 15 րոպե։ Դրա շնորհիվ բորբոքումը չի տարածվի առողջ հատվածներով։

Կոկոսի յուղ

Կոկոսի յուղն օգտագործում են որպես ատամի մածուկ՝ մի քիչ կերակրի սոդա խառնելով։ Այդ խառնուրդը կրկնակի ազդեցություն է ունենում՝ ամրացնում է լնդերն ու սպիտակեցնում ատամները։

Մեղվաբուծական մթերքներ

Այդ առումով բավական օգտակար է մեղրամոմը։ Ծամեք առավոտներն ու երեկոյան ժամերին՝ տասը օրվա ընթացքում։ Նույն նպատակով են օգտագործում նաև մեղրախորիսխները։

Տնային պայմաններում լնդերի բուժումը փոքր-ինչ երկար կտևի, եթե չդիմեք բժշկի  օգնության։ Մասնագիտական օգնությունը  ժողովրդական եղանակներին զուգահեռ հիանալի արդյունքի կհանգեցնի։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

loading...