Միանձնուհին գոլֆի դաշտում բարձր ձայնով հայհոյում է: Բայց նրա բացատրությունը իսկական ոսկի է Անգամ նա չդիմացավ

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Միանձնուհին մտնում է մայրապետի  սենյակ և ծանր հոգոց հանելով ՝ ընկնում բազկաթոռին:

«Ի՞նչն է քեզ անհանգստացնում, քույր»-հարցնում է մայրապետը: «Մտածում էի այս օրը ընտանիքիդ հետ ես անցկացրել:

«Այդպես էլ կա» ,-հոգոց է հանում Քույրը: «Ես եղբորս հետ գնացի գոլֆ խաղալու: Մենք աշխատում ենք  որքան հնարավոր է հաճախակի գոլֆ խաղալ: Գիտեք ես շատ լավ խաղացող էի»:

«Կարծեմ նման բան հիշում եմ»,-համաձայնվում է մայրապետը,-«Նշանակում է կարող եմ ենթադրել, որ  Ձեր հանգստի օրը չի՞ հաջողվել»

«Նման  մի բան»,-փնչացնում է Քույրը,-«Իրականում այսօր ես վատ բառեր եմ օգտագործել»:

«Օ, Քույր…»,-զարմացած ասում է մայրապետը. «Այդ մասին պետք է ինձ պատմես»:

«Դե, մենք գոլֆի դաշտում էինք… և այնտեղ մի ահավոր, բավականին դժվար և ամբողջովին խոտով ծածկված փոսիկ կար: Ես պետք է գնդակը նրա մեջ գցեի: Ես նախապատրաստվեցի, նշան բռնեցի և կատարեցի  իմ երբեմն արած լավագույն հարվածը : Եվ գնդակը թռավ ուղիղ իմ ցանկացած գծով… եվ հանկարծ այն դիպչում է մի թռչունի…»:

«Անհավանական է…»,-կարեկցում է մայրապետը,-«Ափսոս, բայց իհարկե դա վատ բառեր օգտագործելու իրավունք չի տալիս»:

«Ոչ դա այդ ժամանակ չէր»,-խոստովանեց Քույրը,-« Մինչև փորձում էի հասկանալ, թե ինչ է պատահել, անտառից մի սկյուռ վազեց, վերցրեց գնդակը և փախավ»:

«Օ, Դա երևի ինձ էլ կստիպեր վատ բառեր օգտագործել»,-կարեկցեց մայրապետը:

«Բայց ես չարեցի»,-ասաց Քույրը,-«Ես այնքան հպարտ էի ինձանով:…Մտածում էի, որ երևի դա աստծու ուղարկած նշանն է, երբ մի անգղ հայտնվեց ու հափշտակեց սկյուռին , իսկ սկյուռը դեռ թաթերում պահում էր իմ գնդակը»:

«Ահա, երբ վատ բառեր օգտագործեցիր?»,- ժպտալով ասաց մայրապետը:

«Ոչ, այդ ժամանակ չէ,-բացականչում է Քույրը,-երբ անգղը արդեն սկսում էր անհետանալ  տեսադաշտից, սկյուռը սկսեց պայքարել , և անգղը նրան գցեց ուղիղ դաշտի վրա, և գնդակը նրա թաթերից դուրս թռավ, գլորվեց ու կանգնեց փոսիկից ուղիղ 18 դյույմ հեռավորության վրա»:

Մայրապետը հենվեց աթոռի հենակին, ձեռքերը խաչեց կրծքին, ուշադիր նայեց Քրոջը և ասաց.

«Դու այդպես էլ այդ սատանայի գնդակը փոսիկը չգցեցիր, այդպես չէ?»:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am