Պատանդառուի կինը մանկապարտեզում չի եղել. ինչն է դրդել ամուսնուն նման քայլի դիմել. նոր մանրամասներ

ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ այսօր Մանուշակ մանկապարտեզ ներխուժած անձի` Արգամ Հովիկյանի կինը նրան լքել է և տանից հեռացել: Արգամ Հովիկյանը կնոջ ապրելու վայրի մասին տեղեկություն չի ունեցել: Այդ է պատճառը, որ ամուսինն այսօր գնացել է մանկապարտեզ` այնտեղ կնոջը գտնելու հույսով:

Սակայն կինը այնտեղ չի եղել: Եվ դրանից հետո Արգամ Հովիկյանը պատանդ է վերցրել մանկապարտեզում եղած մարդկանց, այդ թվում և մանկապարտեզի վարիչ Ռոզա Վարդանյանին, ով Արգամ Հովիկյանի զոքանչն է և  պահանջել է նրանցից, որպեսզի բերեն կնոջը կամ ասեն, թե որտեղ է նա գտնվում:

Հիշեցնենք, որ տղամարդը դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել:

 

Աղբյուր