Սխալներ, որ գործում են կանայք դաշտանի ժամանակ. հաստատված է գինեկոլոգների կողմից

Դաշտանային ցիկլի ժամանակ կնոջ օրգանիզմը ավելի խոցելի է դառնում, սակայն կանանցից շատերը ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին և շարունակում են ապրել առաջվա պես:  Գինեկոլոգները խորհուրդ են տալիս կանանց, որ վերջիններս ավելի ուշադիր լինեն այդ օրերին իրենց առողջության նկատմամբ:

 

Այսօր մենք ձեզ կպատմենք այն մասին, թե ինչ չի կարելի անել այդ օրերին.

Սպորտով զբաղվել

Որոշ կանայք ուշադրություն չեն դարձնում դաշտանի առկայությանը և վազում են մարզասրահ: Գինեկոլոգները խորհուրդ են տալիս խուսափել այս օրերին սպորտով զբաղվելուց, քանի որ այդ ժամանակ մեծանում է արյան հոսքը ներքին օրգաններում, ինչի հետևանքով կարող է արյունահոսություն առաջանալ:

Անկողնային ռեժիմ

Կանանցից շատերը դաշտանային ցիկլի առաջին օրերին նախնտրում են մնալ անկողնում` որովայնի շրջանում ցավեր ունենալու հետևանքով: Իրականում նման հանգիստ վիճակը խաթարում է արյան նորմալ հոսքը և ավելի է խորացնում ցավի զգացողությունը:

Լոգանք ընդունել

Ավելի լավ է այս օրերին խուսափել լոգանք ընդունելուց, քանի որ արգանդի վզիկը սովորականից ավելի լայնացած է լինում և մեծանում է տարբեր բակտերիաների ներս թափանցման հավանականությունը: Բացի այդ լոգանքը կարող է արյունահոսության պատճառ դառնալ:

Ակտիվ սեռական կյանք

Կանայք հաճախ են բժիշկներին հարցնում, թե թույլատրելի է հատուկ օրերին սեռական կյանքով ապրելը, ինչին բժիշկները դրական պատասխան են տալիս, եթե զուգընկերները օգտագործում են հակաբեղմնավորիչ միջոցներ: Սակայն անկախ ձեռնարկված միջոցներից, արյունը հիանալի միջավայր է միկրոբների, վարակների ու բակտերիաների զարգացման համար: Ավելի ցանկալի նման ռիսկերից հրաժարվելը:

Խիստ սննդառեժիմի հետևելը

Եթե խիստ սննդառեժիմի եք հետևում իդեալական կառուցվածք ունենալու համար, ապա մեկ օրով հրաժարվեք այդ ամենից, որպեսզի արյան կորստի հետևանքով ձեր ինքնազգացողությունը չվատանա:

Որոշ դեղահաբերի ընդունում

Դաշտանի ժամանակ վատանում է արյան մակարդելիությունը, ինչի հետևանքով պետք է խուսափել այնպիսի դեղամիջոցների ընդունումից, որոնք ազդում են արյան ձևավորման գործընթացի վրա: Նման դեղահաբերից են ասպիրինը և անալգինը: Նման դեպքերում ավելի ցանկալի է պարացետամոլի պարունակությամբ դեղահաբերի օգտագործումը:

Ալկոհոլի օգտագործում

Բժիշկները խորհուրդ են տալիս այդ օրերին բացառապես հրաժարվել ոգելից խմիչքների օգտագործումից: Ալկոհոլի օգտագործումը միայն վատացնում է կնոջ ինքնազգացողությունը: Այս ամենի փոխարեն խմեք հյութեր, թեյ և ջուր:

Հիգիենիկ տամպոնների չարաշահում

Հիգիենիկ տամպոնների օգտագործման հետևանքով կարող են բորբոքային գործընթացներ զարգանալ: Բացի այդ հիգիենիկ տամպոնների երկարատև օգտագործումը նպաստում է տաք միջավայրում արյան բջիջների քայքայմանը:

Աղի սնունդի չարաշահում

Կանանցից շատերը բողոքում են այդ օրերին  այտուցներից, ինչից խուսափելու համար պետք է հրաժարվել աղի սնունդի օգտագործումից:

 

 

Աղբյուր