Ալեքսանդր Բաբասյանը` հնդկական սերիալի հերոսին նմանվելու լուրերի մասին

Դերասան Ալեքսանդր Բաբասյանին հաճախ են նմանեցնում «Ի՞նչ կոչել այս սերը» հնդկական հեռուստասերիալի գլխավոր դերասան Ավինաշ Սաչդևին։ Նույնիսկ խոսակցություններ կան, որ Ալեքսանդրը միտումնավոր է փորձում նմանվել նրան։

 

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ արտաքին նմանության մասին ինքն էլ է լսել, սակայն այն, որ ինքը նմանակում է դերասանին, իր համար նորություն էր։ «Հնդկական սերիալներ չեմ նայում, երկրորդն էլ մեր «Կայարան» հեռուստասերիալը շատ ավելի վաղ ժամանակներից է ցուցադրվում, քան հնդկական սերիալները։ Ես էլ եմ լսել, որ ինձ շատ են նմանեցնում, բայց առաջին անգամ եմ լսում, որ ես նմանակում եմ։ Արտաքին նմանություններ գիտեմ, որ գտել են։ Բազմաթիվ նամակներ եմ ստանում, տարբեր հեռուստադիտողներ նկարները նմանեցրած ուղարկում են։ Ինձ համար բացահայտում էր, որ ես կարող եմ ինչ–որ մեկին նմանակել»,– ասաց նա։

 

Ալեքսանդրի խոսքով` բազմաթիվ լավ դերասաններ կան ամբողջ աշխարհում, սակայն ինքը որևէ մեկին նմանակել չի ցանկանում. «Որպես դերասան` ես փորձում եմ առանձնանալ ու չեմ սիրում նմանվել  ո՛չ հայ, ո՛չ եվրոպական, ո՛չ հոլիվուդյան որևէ դերասանի։ Բայց, իհարկե, բարձրակարգ դերասանների խաղը նայելով, կարելի է դասեր քաղել»։

 

 

Ալեքսանդրը համարում է, որ իր կերպարը հեռուստասերիալում շատ սիրված է։ «Մեր ֆիլմն այլ զույգի սիրո պատմության մասին էր, այդ սերը մնաց, բայց ժամանակը ցույց տվեց, որ սիրվեց Առնոյի կերպարն ու Առնո–Արփի զույգը, ինչը շատ զարմանալի էր։ Ինձ, որպես բացասական կերպար, չպետք է ընդունեին, մենք հենց այդպես էլ տրամադրվել էինք։ Ես բազմահազար նամակներ եմ ստանում, տարբեր էջեր են ստեղծվել իմ ու դերասանուհու անուններով, որոնք անընդհատ սցենարիստից պահանջում են, որ ներկայացվի մեր զույգի պատմությունը, ոչ թե ֆիլմի բարի տղայի ու աղջկա։ Ես կարող եմ ենթադրել, որ Առնոյի կերպարն ավելի է սիրվել, քան, նույնիսկ, աղջկա կերպարը։ Ինձ համար հաճելի է, որ ես սիրվել եմ ու չեմ էլ կասկածում, որ պետք է սիրվեի, որովհետև ես սիրում եմ սիրված լինել»,– նշեց  դերասանը։

 

Նա կարևորում է երկրպագուների կարծիքներն ու մեկնաբանությունները, ակտիվ հետևում է նրանց էջերին սոցցանցերում։ «Շնորհակալ եմ այն երկրպագուներին, ովքեր գնահատում են դերասանական խաղը, կերպարի առանձնահատկությունները։ Շատ եմ սիրում հեռուստադիտողին, շատ եմ սիրում երկրպագուներին և շատ կարևորում եմ նրանց կարծիքները։ Ես բոլորին անհատապես չեմ գրում, որ իրենց կարծիքը կարևոր է, բայց ուզում եմ հայտնել, որ իրենց կարծիքը շատ կարևոր է։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր գրում են իրենց կարծիքները թե՛ դերասանական խաղի, թե՛ սերիալի, թե՛ իմ անհատի, թե ՛ արտաքին տեսքի հետ կապված։ Ես բոլորին էլ ուշադրություն եմ դարձնում»,– եզրափակեց Ալեքսանդրը։

 

 

 

 

Աղբյուր