Երբ իմանաք այս հավի մսի պատրաստման համեղ մեթոդը, դուք այլևս ուրիշ բաղադրատոմսեր չեք օգտագործի

Հնարավոր է, որ դուք արդեն տեղյակ եք Hasselback կարտոֆիլից և շատերը միգուցե արդեն փորձել են պատրաստել այն։

Օրիգինալ բաղադրատոմսը պարունակում է կտրտած կարտոֆիլ, սակայն մինչև վերջ չէ, այլ կտրտած հատվածները լցոնած են պանրով, յուղով և այլ մթերքներով։


Սակայն այս բաղադրատոմսը պետք չէ սահմանափակել միայն կարտոֆիլով։ Օրինակ՝ դուք կարող եք պատրատել հավի միսը նույն կերպ և դուք կարող եք այն լցոնել տարբեր համեղ մթերքներով։

Այս բաղադրատոմսը թույլ կտա ձեզ պատրաստել համեղ ընթրիք։

Բաղադրիչներ՝

  • 1 հավի կրծքամիս,
  • ¼ բաժակ կաթնաշոռ,
  •  ½ բաժակ թարմ սպանախ,
  • 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ,
  • պապրիկա,
  • եփած աղ,
  • պղպեղ։

Պատրաստման եղանակը՝

Միացրեք ջեռոցը 200 աստիճան Ցելսիուս։ Այնուհետև ավելացրեք կաթսայի մեջ ձիթապտղի յուղ, ավելացրեք սպանախ և պատրաստեք այն 3-5 րոպեի ընթացքում։ Հետո խառնեք  կաթնաշոռը մոտավորապես 1 րոպե, իսկ հետո թողեք մի կողմ, որպեսզի սառչի։

Այնուհետև կտրտեք հավի կրծքամիսը, այնպես, որ նրանց մեջ տարբերությունը լինի 1 սմ, չկտրտելով դրանք մինչև վերջ, մոտավորապես 75%-ը (ինչպես ցույց է տրված նկարում)։ Ավելացրեք խառնուրդին կաթնաշոռը և սպանախը մսի կտրվածքների մեջ։

Լրացրեք այս ամենը աղով և պղպեղով և վերևից շաղ տվեք պապրիկան, որպեսզի բարելավվեք բույրը և գույնը։ Դրեք ջեռոցի մեջ 20-25 րոպե, մինչև հյութը կդառնա թափանցիկ, իսկ պանիրը ամբողջովին հալվի։

 

 

 

Աղբյուր