Մսային բաց պիրոգ

 

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ`

 

  1. Մաքրում ենք կարտոֆիլն ու եփում: Մինչ կարտոֆիլը եփվում է, պատրաստում ենք լցոնը: Մանրացնում ենք ծաղկակաղամբը: msayin-bats-pirog-1
  2. 5 րոպե տապակում ենք, ավելացնում մի քիչ ջուր ու կափարիչով ծածկելով՝ պահում ևս 5 րոպե: Լցնում ենք ափսեի մեջ:msayin-bats-pirog-2
  3. Մանրացնում ենք սոխը:msayin-bats-pirog-3
  4. Տապակում ենք խճողակի հետ:msayin-bats-pirog-4
  5. Միավորում ենք միսը, սոխն ու կաղամբը: Խառնում ենք:msayin-bats-pirog-5
  6. Կարտոֆիլն այդ ընթացքում կհասցնի եփվել: Քամում ենք, ճզմում: Կարտոֆիլին ավելացնում ենք կարագն ու ձուն և խառնում:msayin-bats-pirog-6
  7. Աստիճանաբար կարտոֆիլի խյուսին ենք ավելացնում ալյուրն ու խմոր ձևավորում:msayin-bats-pirog-7
  8. Հետզհետե ստացվելու է այսպիսի փափուկ, առաձգական, գոլ կարտոֆիլե գունդ:msayin-bats-pirog-8
  9. Եթե խմորը ջրիկ է, էլի ենք ալյուր ավելացնում: Խմորը բացում ենք թխելու ձևամանի չափով և զգուշորեն տեղափոխում կարագապատ ձևամանի մեջ:msayin-bats-pirog-9
  10. Եթե լցոնը չենք հասցրել նախապես պատրաստել, կարող ենք խմորը հենց ձևամանի մեջ դնել սառնարան: Լցոնը լցնում ենք խմորի վրա, հարթեցնում՝ մի քիչ սեղմելով:msayin-bats-pirog-10
  11. Քանի որ լցոնը բավականին ցրված է ստացվում, կապակցիչ ենք ստեղծում: Դրա համար երկու ձուն խառնում ենք թթվասերի հետ:msayin-bats-pirog-11
  12. Այդ խառնուրդը լցնում ենք լցոնի վրա: Վրայից դնում ենք մանր կտրտած լոլիկը:msayin-bats-pirog-12
  13. Լցնում ենք քերած պանիրը:msayin-bats-pirog-13
  14. Պիրոգը դնում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 40 րոպե: Հանում ենք:msayin-bats-pirog-14
  15. Մասերի ենք բաժանում ու մատուցում:FINAL-TEMPLATE-604x454

 

 

 

 

Աղբյուր