12-ամյա աղջկա ու 37-ամյա տղամարդու ամուսնությունը

Մի շարք հետամնաց երկրներում աղջիկներին ամուսնացնում են դեռևս մանուկ հասակում։ Նորվեգիայում այդպիսի  դեպք պաշտոնապես չի գրանցվել, և ըստ որոշ աղբյուրների՝ 12-ամյա Թեան Նորվեգիայի առաջին մանկահասակ հարսն է լինելու։ Աղջկա պսակադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին։ Նրա ապագա ամուսինը 37-ամյա հասուն տղամարդ է։ Քանի որ սա առաջին մանկահասակ աղջկա հարսանիքն է, հասարակությունը բավականին բուռն է արձագանքել այս իրադարձությանը։

Բարև, իմ անունը Թեա է։ Ես  12 տարեկան եմ։ Ես պատրաստվում եմ ամուսնանալ մեկ ամսից։

Ահա այսպիսի գրառում կատարեց Թեան իր բլոգում։ Թեայի ամուսնական բլոգը մեկ օրվա ընթացքում դարձավ Նորվեգիայի ամենաընթերցված բլոգը։ Բլոգի ընթերցողներն անմիջապես ոստիկանություն դիմեցին, որպեսզի կանխարգելեն աղջկա հարսանիքը։ Սոցիալական մեդիայում ևս այս առնչությամբ թեժ քննարկումներ սկսեցին։ Այս ամենի նպատակն է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և խափանել հարսանիքը։ Հարսանիքը նախատեսված է այն օրը, երբ նշվում է ՄԱԿ-ի Աղջիկների միջազգային օրը։ Ամեն տարի 39.000 աղջիկ զրկվում է մանկությունից անչափահաս տարիքում ամուսնանալու պատճառով։ Շատերն ասում են, որ աղջկա հարսանիքի օրը և Աղջիկների միջազգային օրը պատահաբար չեն զուգադիպել, և ոչ մի հարսանիք էլ չի լինելու. այս ամենն արվում է սոսկ մարդկանց ուշադրությունը այս ցավոտ հարցի վրա գրավելու և մարդկանց իրազեկության մակարդակը բարձրացնելու համար։

 

 

Աղբյուր