Խորիմաստ առակ այն մասին, որ այն ամենը ինչ տեղի է ունենում –դա դեպի լավն է տանում

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Հոգին հանգստացնող պատմություն այն մասին, որ դժվարությունները ոչ միշտ են մահացու: Եվ, որ ճակատագրերն ավելի խելացիորեն են  փոխվում ի վերուստ, քան կարող են փոխել մարդիկ՝ իրենք:

Միա անգամ մի մարդ ընկնում է նավաբեկության մեջ և հայտնվում է անմարդաբնակ կղզում: Նա միակն էր, որ մնացել էր կենդանի, և անընդմեջ աղոթում էր նրա համար, որ Աստված փրկեց իրեն: Նա ամեն վայրկյան նայում էր դեպի հորիզոն և փնտրում դեպի իրեն լողացող իմչ-որ մի նավի:

Նա հավաքում է ցամաք դուրս նետված փայտի կտորները և պատրաստում է իր համար օթևան :  Օրերից մի օր՝ վերադառնալով ափ, տեսնու է թե ինչպես է այրվում իր տնակը:

Եվ ամենաահավորն այն էր, որ այրվում էին նրա միակ իրերը: Նա այլևս չէր կարողանում զսպել իր զգացմունքները.

-Աստված իմ, ինչպե՞ս կարող ես այսպես վարվել ինձ հետ,- լացում էր նա:

Սակայն հաջորդ առավոտ նրան քնից արթնացրեց նավի շչակի մի ձայն: Նավը մոտենում էր ափին:

-Ինչպե՞ս իմացաք, որ ես այստեղ եմ, -նավաստիներին հրցրեց նա:

-մենք նկատեցինք ազդանշան ծխի տեսքով,-պատասխանեցին նավաստիները:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am