Հղի կինը և կենդանի ծածանը

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

 

Կինս հղի է: Բնական է, ինչպես բոլոր հղիները նրա մոտ էլ են տարօրինակ ցանկություններ առաջանում:

Երբ նա խնդրեց  տապակելու համար գնել կենդանի ծածան, դրա հետ կապված որևէ խնդիր չէր սպասվում: Գնեցի, բերեցի տուն, իսկ ձուկը դեռ կենդանի է: Կինս երբ տեսավ, որ նա շարժում է խռիկները, լոգարանը ջուր լցրեց,  ձկանը բաց թողեղ ջրի մեջ և  հացի փշուրներ լցրեց…

Ես հարցրեցի, թե երբ ենք տապակելու: Որպես պատասխան ստացա աղի արցունքներ և հանդիմանանք, որ իբր ես «դաժան », «անխիղճ», «հրեշ» եմ:

Ի վերջո մենք գիշերով գնացինք  գետի մոտ և ծածանին բաց թողեցինք գետի մեջ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am