Կինը ստիպւմ է ամուսնուն օգնել հարբած մի մարդու կեսգիշերին — ուղղակի սպասեք նրա պատասխանին

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Կինն ու ամուսինն արթնանում են քնից կեսգիշերին՝ 03:00-ին, դռան ուժգին թակոցից:

Ամուսինը մոտենում է դռանը, որի ետևում էր հարբած անծանոթը, որը մնացել էր հորդ անձրևի տակ և խնդրում էր , որ հրեն իր ավտոմեքենան:

-Դուք լու՞րջ եք ասում,-ասում է ամուսինը,-արդեն ժամը 3-ն է:

Փակում է դուռը և վերադառնում է անկողին:

-Ո՞վ էր,- հարցնում է կինը:

-Հարբած մի երիտասարդ խնդրում էր օգնել իրեն:

-Օգնեցի՞ր:

-Ոչ, չօգնեցի, գիշեր է՝  ժամը 3-ը, և դրսում անձրև է:

-Դու կարճ հիշողություն ունես,-ասում է կինը,-Մի՞ թե չ՞ես հիշում, որ երեք ամիս առաջ , երբ ավտովթարի էինք ենթարկվել, մեզ օգնեցին անծանոթ մարդիկ: Եվ կարծում եմ, որ դու պետք է օգնես նրան:

Ամուսինը անհարմար զգալով հագնում է շորերը և դուրս է գալիս փողոց օգնելու հարբած երիտասարդին: Մթության մեջ բղավում է.

-Դուք դեռ այդտե՛ղ եք: Դեռ հարկավո՞ր է, որ Ձեզ հրեն:

-Այո, խնդրում եմ,- լսվում է մթության միջից:

-Որտե՞ղ եք :

-Այստեղ, ճոճանակի վրա,-պատասխանում է անծանոթը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am